Ո՞վքեր են ֆինանսական աջակցություն ստացել

Spread the love

Ո՞վքեր են ֆինանսական  աջակցություն ստացել

Թե քանի և ինչ կարգավիճակում հայտնված ընտանիքներին է աջակցություն ցուցաբերվել Սյունիքի մարզպետի կողմից ՝ամփոփելով կատարվածը ներկայացրեց մարզպետարանի ընտանիքի, կանանց ,երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը: Կառավարության որոշմամբ նախորդ տարվա ապրիլի 7-ից տարին կոչվել է ընտանիքի : Մարզի ղեկավարի հանձնարարությամբ բաժնի աշխակատիցների կողմից այցեր են կատարվել տներ և կազմակերպվել միջոցառումներ:
«Նոյեմբերին մարզային գրադարանում մեծարվեց Վանյանների բազմազավակ ընտանիքի մեծարման ցերեկույթ և մարզպետի կոմղից դրամական օգնություն տրամադրվեց»,-ասում է կառույցի պատասխանատուն:

Ուշադրությունից դուրս չմնացին նաև Գեղանուշում բնակվող Պետրոսյանների ընտանիքում ծնված երկվորյակները: Կառույցի աշխատակիցները փոքրիկների լույս աշխարհ գալու առթիվ այցելել ,շնորհավորել ու դրամական նվեր են հանձնել ՝այդ կերպ փորձելով ինչ-որ չափով թեթևացնել երիտասարդ ծնողների հոգսերը:
Բաժնի պետ Աննա Ոսկանյանը թվերով ներկայացրեց մարզում հաշվառված բազմազավակ ընտանքիներին. 6 երեխա ունեցող 11,7 երեխա ունեցող 5, 8 երեխա ունեցող 2 և 11 երեխա ունեցող 1 ընտանքի է հաշվառվել մարզում:

«Ֆինանսկան աջակցություն է տրամադրվել ոչ միայն բազմազավակ,այլև կյանքի դժվարին իրաջվիճակներում հայտնված ընատնիքներին»,-զրույցի ընթացքում ընդգծեց Աննա Ոսկանյանը: Վառ օրինակներից է վերջերս Վարդավան համայնքում տեղի ունեցած հրդեհի դեպքը: Որի արդյունքում 4 անչափահաս երեխաներ ծնողների հետ միասին անօթևան մնացին :
Այս ընատնիքին ևս մարզի ղեկավարը օգնության ձեռք մեկնեց:Կարճ ժամանակ անց տունը վերակուռուցվեց, բացի այդ սնունդև այլ պարագաներ տրամադրվեց տուժած ընտանիքին:
Առաջնահերթությունը տրվում է նպաստառուներին,ովքեր հաշվառված են սոցիալական ծառայությունում,-շեշտեց կառույցի պատասխանատուն:Դրանց մեջ են մտնում նաև հաշմանդամություն ունեցող երեխաները և նրանց ընտանիքները: Ինչ վերաբերում է մուրացիկ ու թափառաշրջիկ երեխաներին Աննա Ոսկանյանի խոսքով մարզում այդպիսիք չկան: Իսկ սոցիալապես անապահով ընտանիքում մեծացող երեխաներին բաժինը ուղղորդում է համապատախան խնամքի հաստատություններ: Այս տարի 23 հոգի են ընդգրկվել նման կրթօջախներում,իսկ 22-ն արդեն ավարտել այն:

Ըստ ոստիկանության տրամադրած պաշտոնական տվյալների նախորդ տարվանից մինչ օրս բռնության ենթարկված կանանց թիվը մարզում 4 է: Իրավաբանական և հոգեբանական խորհրհրդատվությունից հետո վեճերը հաշտությամբ են ավարտվել:
«Մարզպետարանի ընտանիքի,կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի առաքելությունը ոչ թե ծառայություն մատուցելն է, այլ՝ ուղղորդելը համապատասխան հաստատություններ»,-վերջում ընգծեց Աննա Ոսկանյանը:

Հերմինե Միքայելյան