Հրդեհ Գ.Նժդեհի փողոցում.տուժածներ չկան

Spread the love
Հրդեհ Գ.Նժդեհի փողոցում.տուժածներ չկան

Կապանի Գարեգին Նժդեհի փողոցի հինգհարկանիներից մեկի վերջին հարկից բարձրացող կրակն ու ծուխը բնակիչներին րոպեների ընթացքում բակ իջեցրին : Մեծ,թե փոքր վեր նայելով ՝փորձում էին գուշակել՝ ում բնակարանն է հրդեհի բաժին դարձել: Պարզվեց ոչ թե տուն,այլ խորդանոց է այրվում: Հարևանների ահազանգից հետո դեպքի վայր հասած փրկարարները ամեն կերպ փորձում էին մարել բռնկված կրակը: Ժամանելուն պես խումբը տեղում հոսանքազրկեց և գազազրկեց շենքը:

Տուժածներ բարեբախտաբար չկան և ամեն ինչ ավարտվեց միայն 8խմ այրված խորդանոցով ու ներսում եղած վնասված գույքով :
5-րդ հարկի բնակիչներից մեկին պատկանող խորդանոցում բռնկված կրակը հասել էր անգամ տանիք: Մարզային փրկարարարական վարչության տղաները ստիպված էին այնտեղ բարձրանալ ու վերջնականապես մարել այն:
Իսկ թե ինչն էր հրդեհի պատճառ դարձել, ընթացքին ուշիուշով հետևողները տարբեր վարկածներ էին առաջ քաշում:Մեկն ասում էր գազն է կրակի պատճառ դարձել, իսկ մյուսը օդափոխիչի անսարքությւոնը կամ էլեկտրահաղորդալարերի կարճ միացումը:

Իսկ մասնագետները առայժմ չեն կարող հստակ ասել,թե որն էր կրակի բռնկման աղբյուրը: Պատճառները ճշտվում են:

Իսկ թե ինչ կաող էր լինել,եթե ականատեսները ժամանակին չահազանգեին, մնում էր միայն ենթադրել: Բնակիչները ստիպված էին լցվել համբերությամբ և որոշ ժամանակ զրկվել հոսանքից ու գազից: Մրոտ ու ծխահարված փրկարարները հեռացան,երբ հաջողվեց լիովին մարել կրակը:
Հերմինե Միքայելյան