Փետրվարի 19-ի հուշանվերն ու այցետոմսը գիրքն է

Spread the love

Փետրվարի 19-ի հուշանվերն ու այցետոմսը գիրքն է
Բարևից ու ողջյունի խոսքից հետո չակերտավոր կուլիսներում շտապում է զգեստափոխվել ու գահին բազմել փոքրիկ Արտյոմը: Այսօր նա թագավորի դերում է: Իսկ թե ով է և իրենից ինչ է ներկայացնում կերպարը, տղան մեկ բառով է բացատրում.» Դե թագավորը հենց թագավորա»,-ասում է:

Առաջին անգամ մարզային գրադարանի մանկական բաժնում ոտք դրած Կապանի թիվ 13 ՆՈՒՀ-ի սաները խորհրդանշական առավոտը սկսեցին թումանյանական տողերով : Դեռևս թատերգությանը անծանոթ մանուկները փոքրիկ սրահում մեծ պատասխանատվությամբ են կատարում իրենց դերերը: Յուրաքանչյուրը լավ գիտի իր անելիքը. հովիվը, վեզիրը ու գյուղացին սպասում են իրենց հերթին: Առանց նորագույն տեխնոլոգիաների միջամտության, բնական կատարումներով ու դաշնամուրի հնչյունների ուղեկցությամբ ներկաներին մատուցվոց «Սուտասանը» հեքիաթը:

Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը 2008-ից նշվում է նաև որպես գիրք նվիրելու տոն: Օրվա այցետամոսը ու հուշանվերը գիրքն է: Ընդունված ավանդույթին հետևել էին նաև նախակրթարանում:

Մանկական բաժնի աշխատակիցները նվերին պատասխանեցին քաղցրավենիքով, քանի որ ինչպես վարիչն է ասում՝գրադարանից գիրք չենք նվիրում,փոխարենը տրամադրում ենք ընթերցելու համար :
Դեռևս տառաճանաչ չդարձած փոքրիկները նկարազարդ գրքերի պատկերներից անմիջապես էին գուշակում,թե որ հեքիաթի մասին է խոսքը:
«Պարզ ,բայց և խորիմաստ թումանյանական գործերը՝ ամենայն հայոց բանաստեղծի լուսանկարի կողքին դասավորված, շարունակում են մնալ հայ գրականության բարձրակետը: Դրանք պարբերաբար վերահրատարկվում, թարմացվում ու առավել գրավիչ են դառնում»,-ասում է Օֆելյա Սահակյանը:
Քսան հազար անուն գրքերին խնամքով ու սրտի դողով են վերաբերվում գրադարանում:Անգամ հատուկ ժամեր են հատկացվել դրանց նորոգման համար:
Նոր հրատարակված գրքերին ծանոթանալուց հետո նախակրթարանի սաները տեղավորվոցին հեռուստացույցի առջև՝ դիտելու հեքիաթների մուլտիպլիկացիոն տարբերկները:

Հերմինե Միքայելյան