Գիտելիքների ստուգատեսի տարածքային փուլի արդյունքները այդեն հայտնի են

Spread the love

Գիտելիքների ստուգատեսի տարածքային փուլի արդյունքները այդեն հայտնի ենԴպրոցականների առարկայական օլիմպիադայի տարածքային փուլը ավարտվել է։ Աշակերտները իրենց գիտելիքներ են ստուգել 16 առարկաներից։ Փետրվարի 4-ից սկսված գիտելիքների ստուգատեսը երեխաները հաղթահարեցին 2 փուլով` դպրոցական և առցանց։ Ի դեպ` այս տարի էլեկտրոնային համակարգով անցկացվող օլիմպիդաների թիվը ավելացել է բնագիտական առարկաներով:Ինչպես միշտ դպրոցականները ակտիվ մասնակցություն են ցուցաբերել հայոց լեզու, անգլերեն, ռուսերեն առարկաներին։ Մարզպետարանի կրթության,մշակույթի և սպրոտի վարչությունը ի մի է բերել արդյունքները։ Բողոքարկումներ աշակերտների կողմից չի եղել` վստահեցնում է Հովիկ Ալեքսանյանը։
Գիտելիքների ստուգատեսի տարածքային փուլի արդյունքները այդեն հայտնի են
Առցանց անցկացված օլիմպիադաների առավելությունների հետ մեկտեղ ունեն թերություններ։ Ոլորտի պատասխանատուն իր դիտարկումներն է անում և ընդգծում, որ իրենք հետևողական են լինելու այս հարցում:
«Օլիմպիական շարժման նպատակը, օժտված երեխաներին բացահայտել է, միայն մասնակցությունը բավրար չէ»,- ասում է վարչության պետը երեխաները պետք է ձգտեն իրենց գիտելիքները զարգացնել ու տարեցտարի բարելավել արդյունքները:
Դպրոցականների առարկայական օլիպիադայի մարզային փուլի մեկնարկը կտրվի փետրվարի 21-ին և եզրագիծը կհատի մարտի 9-ին:Ինչպես միշտ այն տեղի կունենա մարզկենտրոնում: