Սուր շնչական հիվանդությունների տարածում է նկատվում հատկապես երեխաների շրջանում

Spread the love

[Կապանի համար 5 նախակրթարանում պարի փորձեր են: Կրտսեր խմբի փոքրիկները պատրաստվում են մայրիկների տոնին: Տարվա այս ժամանակահատվածում սովորաբար մանուկների շրջանում գլուխ են բարձրացնում սուր շնչական հիվանդությունները` ինչն էլ բացակայությունների պատճառ է դառնում:
Հաշվի առնելով այդ ամենը բուժքույր Անուշ Կոստանդյանը ամենօրյա ստուգումներ է կատարում ՝ իրավիճակը վրահսկելու և հիվանդ երեխաների մուտքը մանկապարտեզ կանխելու համար:
Սուր շնչական հիվանդությունների տարածում է նկատվում հիմնականում նախադպրոցական ուսումնական հաստատություններում և դպրոցներում, որոնք փոխանցվում են մասայական շփման արդյունքում: Կապանի բժշկական կենտրոնի «Բաղաբերդ» ընտանեկան բժշկի գրասենյակի մանկաբույժ Ռամելա Սահակյանը նշում է քանի որ երեխաների իմունային համակարգը դեռեւս զարգացած չի լինում, այդ իսկ պատճառով հիվանդությունները ամենից արագ գլուխ են բարձրացնում հենց նրանց շրջանում: Հունվար ամսվա համեմատ դեպքերի թիվը ավելացել է:
Հատկապես խոցելի են մինչև 5 տարեկան երեխաները: Մասնագետը խորհուրդ է տալիս առաջին իսկ նախանշանների դեպքում դիմել բժշկի: Գանգատները ընդհանուր թուլությունն է, գխացավը, ջերմությունը, մկանային ցավը, հազը, կոկորդի ցավը, շնչառության խանգարումները:
Առողջ կենցաղը, ճիշտ սննունդը հնարավոր հիվանդությունը կանխելու միջոցներից են :