Մարզկենտրոնում քննարկվեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ծրագիրը

Spread the love

Մարզկենտրոնում քննարկվեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ծրագիրըԿապանում կայացավ Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի 4-րդ նիստը: Մասնակիցները ընդգծեցին այն բոլոր ուղղություններ, որ թույլ կտա ամենաբարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու նախատեսված միջոցառումները։
Իրականացվելիք ծրագրերի փաթեթը, գրեթե, հստակեցված է ։Աշխատանքային խմբի հանդիպումը նպատակ ուներ ևս մեկ անգամ քննարկելու ի մի բերված առաջարկները` մատնանշելու թերություններն ու բացթողումները։
Ներկաները նաև առաջարկություններ ու լրացումներ կատարեցին:Նիստը վարում էր քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը։ Հանձնաժողովում ընդգրկված են ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Մինչ ապրիլի 24-ի համաքաղաքային միջոցառումը մարզկենտրոնում կրթական, մշակութային օջախներում կկազմակերպվեն ցուցահանդեսներ, գիտաժողով, շարադրությունների եւ ասմունքի մրցույթներ:Շարադրությունների թեման «Հարյուր տարվա ցավի գույնն է», կարող են մասնակցել Կապանի բոլոր ուսումնական հաստատությունների երեխաները, ասմունքին 9-12 –րդ դասարանի աշակերտները:Ցուցադրություններ են նախատեսված Շմավոն Մովսիսյանի անվան պատմության և երկրագիտական թանգարաններում:Քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը պատասխանատուներին հորդորեց ժամանակին ձեռք բերել անհրաժեշտ նյութեր:
Նախակրթարանները ձեռնամուխ են եղել խորհրդրանիշ անմոռուկների պատրաստման:Գլխավոր միջոցառումի անցկացման վայր է ընտրվել Բաղաբուրջի հուշահամալիրը: Տեղի կունենա նաև Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի հիմնարկեք: