Ոչ միայն միս չուտել,այլև չզազրախոսել

Spread the love

Զերծ մնալ շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքներից և այլ վատ սովորություններից. պահքի շրջանում պետք է հաշվի առնել հենց այս ամենը և ոչ թե միայն հրաժարվել կենդանական ծագման կերակրատեսակներից: Փետրվարի 16-ից սկսվել է Մեծ Պահքի շրջանը և Հայ առաքելական եկեղեցիներում փակվել են խորանի վարագույները: Այն տևում է 40 –օր :
Ոչ միայն միս չուտել,այլև չզազրախոսել
Եկեղեցու վարագույրների փակ լինելը նշանակում է, որ դրախտի դռները փակ են մինչև Սուրբ Հարության տոնը: Ինչը խորհրդանշում է Ադամի ու Եվայի արտաքսումը դրախտից Աստծո կողմից: Հաջորդ կիրակին էլ՝ Մեծ Պահքի 7 կիրակիներից երկրորդը, հենց այդպես էլ կոչվում է՝ Արտաքսման կիրակի:
Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվը հորդորում է առաջին հերթին պահոց շրջանում վեր կանգնել հոգեկան ու բարոյական աղտերից, մոլորություններից, վատ խոսքից, գործից մաքրվել հոգով՝ զղջմամբ ու ապաշխարանքով: Տեր Վահանը հիշեցնում է Գրիգոր Տաթևացու խոսքը. «Կան մարդիկ, որոնք գառան միս չեն ուտում պահքի ընթացքում, սակայն ուտում են մարդու միս», կամ էլ « Ոչ թե մենք ենք պահքին պահում, այլ պահքն է մեզ պահպանում»:
Ոչ միայն միս չուտել,այլև չզազրախոսել
Պահքի 40 օրը խորհդանշում է անապատում Քրիստոսի 40-օրյա աղոթքի ծոմապահության և ապաշխարհության շրջանը: Ճիշտ, թե սխալ է պահում անհատը պահքը ,ընդունելի կլինի Աստված է որոշում, իսկ մարդն իր խղճի առաջ պետք է պատասխան տա :Բուն բարեկենդանից սկսված ամեն մի կիրակի ,որոշակի անվանում ունի:
Գաղտնիք չէ, որ մեզանում շատերը պահք պահում են , տարբեր պատճառներով ՝օրինակ մեկը նիհարելու, մյուսը կողքինին նայելով: Մեր հարցմանը մասնակցած կապանցիներից և ոչ մեկը պահք չէր պահում: Եղան նաև այնպիսի մարդիկ, որոնք չգիտեի,ն թե ինչ է պահքը: Մյուսներն էլ, չնայած, պահքը չեն պահում ,սակայն համաձայն են, որ առաջին հերթին մարդը հոգևոր տեսանկյունից պետք է ընդունի այս ժամանակաշրջանը:
Մեծ Պահքին հաջորդում է Հիսուսի հրաշափառ Հարությունը, որն այս տարի Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշելու է ապրիլի 5-ին: