«Հրաշք» գրքի քննարկում Կապանի թիվ 9 ավագ դպրոցում

Spread the love

«Հրաշք» գրքի քննարկում Կապանի թիվ 9 ավագ դպրոցում
Հայաստանում ԱՄՆ դեսպանության և «Փի-Էյչ ինթերնեշնլ»-ի նախաձեռնությամբ 14-ից 16 տարեկան դպրոցականների համար անցկացվում են «Հրաշք» գրքի քննարկումներ՝ ներառական կրթության հիմնախնդիրներն ու դրա առաջիկա կիրառումը հանրակրթական դպրոցներում առավել շոշափելի դարձնելու նպատակով։ Գրքի վերնագիրն անգամ պատահական չէ ընտրված, այն կարդալով միանգամայն ուրիշ պատկերացումներով է գիրքը ձեռքն առնում ընթերցողը, իսկ երբ սլանում է , թերթելով «գլուխ»-ը «գլխ»-ի ետևից, պարզում է, որ «հրաշքն» այդ ոչ թե հրաշալի արտաքինով կամ անթերի մի հերոս է, այլ տասնամյա պատանի, ով անկախ իր կամքից, ծնվել է դիմածնոտային սարսափելի արատով։
«Հրաշք» գրքի քննարկում Կապանի թիվ 9 ավագ դպրոցում
«Մենք գրքի քննարկումն իրականացնում ենք 3 փուլով։ 1-ին փուլում, 10 հանդիպումների ընթացքում փորձում ենք հասկանալ ո՞վ է գրքի հերոսը, ի՞նչ ճանապարհ է անցել, ի՞նչ դժվարությունների է հանդիպել։ Հերոս, որ ընդամենը 10 տարեկան է, այսինքն նրան անգամ չի կարելի պատանի ասել, նա երեխա է, երեխա, որ 10 տարեկանում 1-ին անգամ պետք է դպրոց գնա։ Եվ գիտի ինչ է իրեն սպասում դպրոցում. ընկերների, ուսուցիչների, շրջապատի վերաբերմունքը։ Դուք արդեն կարդացել եք և գիտեք, որ նա հանդիպում է բազմաթիվ դժվարությունների, հիշու՞մ եք հայտնի խոսքը. «Սկզբից քեզ վրա ծիծաղում են, հետո քեզ հետ կռվում են, հետո հանդուրժում են և վերջում դու հաղթում ես»։ Ահա այդպիսի հաղթող է գրքի հերոսը՝ Օգյուստը, ով իսկապես դժողքի միջով անցավ»,- աշակերտների հետ զրույցում ընդգծել է «Փի-Էյչ Ինթերնեյշնլ»-ի հետ համագործակցող ուսուցչուհի Ռիմա Մարգարյանը։

Որպեսզի լավ պատկերացնեն գրքի հերոսին, ուսուցչուհին համացանցում գտել է վերջինիս արատն ու աշակերտների հետ դիտել են չափից դուրս ծանր վիրահատությունը, որ մինչև դպրոց հաճախելը, մի քանի անգամ ըստ սցենարի տարել է գրքի հերոսը։ Օգյուստը կարծես իրենց ընկերն է դարձել, նախատեսված 1 ամսվա փոխարեն աշակերտները մի քանի օրում են ընթերցել նրա պատմությունը, նրա հետ վերապրել բոլոր դժվարությունները, նրա հետ ծիծաղել զավեշտալի պահերին։

« Գիրքն ընթերցեցի ընդամենը 4 ժամում, այնքան հետաքրքիր էր, որ մի շնչով կարդացի։ Թե ծիծաղաշարժ , թե արտասվելու աստիճան հուզումնառատ պատկերներով ստեղծագործություն է և կոչված է փոխելու երեխաների վերաբերմունքը իրենց կողքի երեխայի հանդեպ, նրան ձեռք մեկնելու այն պահին , երբ բոլորը նրա ձեռքը բաց են թողել և ինքնասիրությունն են ոտնահարում։ Գիրքը սովորեցնում է հանդուրժող լինել, գնահատել այն ինչ ունես, եթե մենք բողոքում ենք մեր տեսքից, մեկ ուրիշը կարող է նույնիսկ չքայլել և իրեն չտեսնել հայելու մեջ»,- ասել է 11-րդցի Իննա Սարգսյանը։
«Հրաշք» գրքի քննարկում Կապանի թիվ 9 ավագ դպրոցում
«Ծրագրի հիմնական նպատակն է՝ «աչքի լույսի պես» պահենք «բարեգթությունն» ու «կարեկցանք»-ը, այս որակներն այսօր անհետացող են, իսկ եթե հաջողվել է գրքի շնորհիվ երեխաների մեջ արթնացնել տիեզերական մարդասիրությունը, ապա մենք հասել ենք մեր նպատակին։ Թող մի քանի տարեթիվ չիմանան, մի քանի բառ տառասխալներով գրեն, բայց երբեք մեկ այլ մարդու սիրտ չկոտրեն», -մեզ հետ զրույցում շեշտել է ուսուցչուհին։ Մինչև մարտի 20-ը աշակերտները պետք է թղթին հանձնեն իրենց պատկերացումները, ներկայացնեն մարդկային բարությանը, ձեռք մեկնելու կարողությանը, գթասրտությանը վերաբերող որևէ ստեղծագործություն՝ ցանկացած ժանրում։ Իսկ այս քննարկմանն արդեն մեկ այլ հանձնարարություն ստացան։
«Հրաշք» գրքի քննարկում Կապանի թիվ 9 ավագ դպրոցում
«Մենք ստացել ենք 10 բացիկ, դրանք դուք լրացնելու եք և ձեր մաղթանքներն եք թողնելու բացիկի հակառակ կողմում և այն մենք ուղարկելու ենք Ամերիկյան դեսպանատուն։ Բոլոր այն գաղափարները որ հավանեցիք գրքում , ինչ-որ դրանից քաղեցիք կարող եք ընդգծել։ Օրինակ, ես գիտեմ, որ դուք շատ հավանեցիք այս տողերը. «Մենք բոլորս արժանի ենք, որ կյանքում գոնե մեկ անգամ մեզ հոտնկայս ծափահարեն, քանզի բոլորս հաղթահարում ենք այս աշխարհը»», — նշել է Ռիմա Մարգարյանը։

Ծրագրի շրջանակներում ուսուցչուհին նախատեսել է այցելություն կազմակերպել թիվ 1 հատուկ կրթահամալիր, աշակերտներին հնարավորություն տալու՝ ծանոթանալ մեր մեջ եղած օգյուստների, իրենց հասակակիցների հետ միևնույն հարթակում շփվելու այդչափ մեծ կարիք ունեցող երեխաների հետ։ Գրքի ազդեցության տակ, 20 հոգանոց խմբից երկու աղջիկներ օրեր առաջ երգ են հորինել, որն էլ փոքր ինչ մշակելուց հետո՝ կկատարեն կրթահամալիրի սաների համար։