Ռուսատանի դաշնությունում կապանցի ուսուցչուհու ծրագիրը լավագույններից մեկն է ճանաչվել

Spread the love

Ռուսատանի դաշնությունում կապանցի ուսուցչուհու ծրագիրը լավագույններից մեկն է ճանաչվելԿապանի թիվ 4 միջնակարգ դպրոցում առողջ ապրելակերպի կողմնակիցների մի ամբողջ թիմ է հավաքվել` 4-րդ դասարանի աշակերտների գլխավորությամբ:
ՌԴ ճուղային սննդի ինստիտուտի ինքնավար ոչ առևտրային կազմակերպության կողմից հայտարարված բաց մրցույթի մրցանակակիր է դարձել դպրոցի ուսուցչուհի Մարինե Գրիգորյանի աշխատանքը:
Ռուսատանի դաշնությունում կապանցի ուսուցչուհու ծրագիրը լավագույններից մեկն է ճանաչվել
Բաց դասը` ինչպես ուսուցչուհին է ասում ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ փորձեց անցկացնել` ստուգելով աշակերտների գիտելիքները առողջ սննդի վերաբերյալ: Բեմեկանացման միջոցով երեխաները ներակայացրին Խուան Անտոնիո Լաիգլեսիայի ժլատ թզուկը Ջեռոմի մասին հեքիաթը:
Դասարանում ստեղծված «Առողջ անկյուն»-ը նույնպես ծրագրի արդյունքն է: Տեսանելի հատվածում փակցված ցուցապաստառին տեղ են գտել 4 հիմնական բաղադրիչներ:
Եթե ծրագիրը ընդունվի դասավանդվող պարտադիր առարկաների շարքում չի բացառվում, որ նաև «Առողջ սննունդ»ծրագիրը ընդգրկվի: Առայժմ այն փորձնական է և լրացուցիչ:Երեխաները ստիպված չեն լինում տանը որևէ առաջադրանք կատարել, այլ դասապրոցեսի ժամանակ են անդրադառնում:
Ռուսատանի դաշնությունում կապանցի ուսուցչուհու ծրագիրը լավագույններից մեկն է ճանաչվել
Մարինե Գրիգորյանը համոզված է ՝ ժամանակի ընթացքում երեխաների գիտելիքների մակարդակը կբարձրանա: Եթե հաշվի առնեք, որ առարկան նրանց համար օտար լեզու է և որ ընդամենը 4-րդ դասարան են: Ուսուցչուհին ըմբռնումով է մոտեում նաև այն հանգամանքին, որ աշակերտները դժվարացան պատասխանել, օրինակ, կաթի գույնին վերաբերող հարցին:
ՆՄ