«Հիշում և պահանջում ենք» Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրը միջոցառումների շարք է սկսել

Spread the love

"Հիշում և պահանջում ենք" Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրը միջոցառումների շարք է սկսելԱնմոռուկները պատրաստված են Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշը թղթերից, կտորից ու նաև թելերից են ստանում աշակերտները: Գունային 4 հիմնական բաղադրիչներից պատրաստվող ծաղիկը իր մեջ արտացոլում է մեր ժողովրդի ներկան , անցյալը և ապագան:
"Հիշում և պահանջում ենք" Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրը միջոցառումների շարք է սկսել
Թղթերից պատրաստվող անմոռուկները համեմատաբար արագ են ստացվում,իսկ ահա հելունով գործերը փոքր-ինչ աշխատատեր են: Տեխնոլոգիայի դասաժամին իսկական մրցակցություն է սկսվում ,թե ով ավելի շատ անմոռուկ կպատրաստի: Երեխաները նաև լավ գիտեն, թե ծաղկի, որ գույն ինչ իմաստ է արտահայտում:
Կերպարվեստի դասասենյակում էլ թեման նույնն էր: Այստեղ մկարտների ,գունավոր թղթերի փոխարեն երեխաների ձեռքին մատիտ ու ռետին է: Ամեն մեկը իր պատկերացմամբ կտավին է հանձնում 1915 թվականի իրադարձություններ և իր, իսկ աշխատանքով պահանջում ճանաչել ու դատապարտել ոճրագործությունը:

"Հիշում և պահանջում ենք" Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրը միջոցառումների շարք է սկսել

Ընկեր Սարգսյանի սեղանին կարմիրով սևի վրա 100 թիվն է, սպիտակի վրա էլ անմոռուկը: Պատմության ուսուցչուհին անցյալի էջերը թերթում և մատաղ սերնդին կոչ է անում վառ պահել անմեղ զոհերի հիշատակը ՝ հիշեցնում չդատապարտված հանցանքը նոր հանցանքներ է ծնում ,պետք է պահանջատեր լինել:
"Հիշում և պահանջում ենք" Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրը միջոցառումների շարք է սկսել
Անմոռուկ կրծքանշանի պատրաստումով Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում մեկնարկել է միջոցառումների մի ամբողջ շարք «Հիշում և պահանջում» կարգախոսով: Կրթօջախը առաջիններից մեկն է սկսել նախապատրաստվել Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին: Այստեղ սովորող հատուկ կարիքավոր երեխաներն իրենց ձայնը յուրովի են ցանկանում լսելի դարձնել աշխարհին:
Դպրոցի ճակատային մասում խորհդրանիշ ցուցապաստառն է: Այս կերպ նաև անցող -դարձողների ուշադրությունն են հրավիրում. առջևում 100 ամյա տարելիցն է:
ՆՄ