Կապանի պետթատրոնի 80-ամյա հոբլյանին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել է

Spread the love

Կապանի Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի 80-ամյա հոբլյանին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել է Արցախյան հյուրախաղերով, որոնք չնայած սուղ պայմաններին, եղել են բարեգործական։ Դանդաղ պատերազմի պայմաններն ու սահմանին եղած լարվածությունը հաշվի առնելով, որոշեցին զինվորների կողքին լինել իրենց խաղով և փոքր ինչ դրական լիցքեր հաղորդել ամեն օր թշնամուց մի նոր սադրանքի սպասող հայ երիտասարդներին։
Կապանի պետթատրոնի 80-ամյա հոբլյանին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել է
«Երեկ ենք վերադարձել Արցախից, մեր բարեգործական ակցիան կատարեցինք, քանի որ պատերազմը դեռ չի ավարտվել, ամեն օր կրակոցներ, զոհեր, մեր բարոյական պարտքը համարեցինք զինվորների առջև ելույթ ունենալը։ Հաջողված այց էր, խաղացինք Խոջալուում, Շուշիում, Ստեփանակերտում։ Շուշիի «Նարեկացի» կենտրոնում նաև մանկական ներկայացում խաղացինք։ Հրաշալի ընդունելություն էր։ մեր պարտքը համարեցինք այսուհետ մեր լավագույն ներկայացումներով այցելել զինվորներին,այս անգամ մանավանդ տարել էին «Գարեգին Նժդեհը», դուք տեսնեիք , թե ինչ հետաքրքրությամբ էին դիտում զինվորները, այսօրվա պահանջն էր, որովհետև նժդեհյան գաղափարախոսությունը բոլոր ժամանակներում արդիական է »,- նշեց պետթատրոնի տնօրեն Կամո Արզումանյանը ։
Կապանի պետթատրոնի 80-ամյա հոբլյանին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել է
Այս օրերին , ինչպես բոլոր հաստատությունները, թատրոնը ևս պատրաստվում է Ապրիլ24-յան միջոցառումներին և հենց այդ օրը պրեմիերա է ներկայացնելու՝ նվիրված հայոց մեծ վշտին։

«Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ պատրաստում ենք նոր պիես Լևոն Մութաֆյանի «Սրճարան» հիշողության հիման վրա։ Այդ պիեսը գրվել է և միանգամից առաջարկվել հենց մեր թատրոնին, փորձերն արդեն 10-րդ օրն է ընթանում են, մարտի կեսերին ներկայացումը պատրաստ կլինի»։

Դրան զուգահեռ չեն մոռանում նաև կրտսեր հանդիսատեսին. վերջիններիս համար դպրոցական կատակերգություն է նախատեսվում։ Նաև թատրոնի միջազգային օրն է մոտենում, այս առթիվ Կապանի պետթատրոնն արդեն հրավեր ունի և մարտի 27-ին, մայրաքաղաքում ներկայացնելու է Շիրվանզադեի «Եվգինե» պիեսը։