Անաղարտ պահենք մեր ՀԱՅԵՐԵՆԸ.բաց դաս Սյունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժնում

Spread the love

Անաղարտ պահենք մեր ՀԱՅԵՐԵՆԸ.բաց դաս Սյունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժնում
Ոչ թե «քո համար», այլ «քեզ համար», ոչ թե «մեղանչում» ենք մեղք գործելուց հետո, այլ «ապաշխարում», «մեղանչել» նշանակում է մեղք գործել։ Մեր խոսքը ոչ թե «վերաբերվում», այլ «վերաբերում» է լեզվական սխալներին և մենք լավ ենք «վերաբերվում» ճիշտ խոսողներին։ Մենք միաժամանակ չենք կարող կրել «ակնոցներ», կրում ենք «ակնոց»։

Աշխատանքը «չի տարվում», պայուսակ կամ տոպրակ չէ,որ վերցնես և «տանես», աշխատանքը «կատարվում» կամ «չի կատարվում» . Սյունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժնում կազմակերպված բաց դասի մասնակիցների այս նկատառումներն այնքան տարածված են, որ հանդիպում են ամեն քայլափոխի,անգամ կրթական ոլորտի ներկայացուցիչներ, որևէ կարևոր հաղորդաշարում խոսելիս չեն կարողանում զերծ մնալ «քո համար» կամ «մեր համար» արդեն արմատացած սխալներից։ Այս լեզվական մեղանչումները հիմնականում հեռուստատեսությունից են մեր կյանք հորդում և դժբախտաբար,առաջին հերթին ներծծվում են երեխաների բառապաշարի մեջ։ Հեռուստասերիալները, սոցիալական կայքերը հանգեցնում են օտարամոլության։ Նման շեղումները լեզվի նահանջի հիմնական խթանն են։. «Անաղարտ պահենք մեր Հայերենը». այս կարգախոսն ուներ լեզվաբան Հասմիկ Գրիգորյանի բաց դասը։
Անաղարտ պահենք մեր ՀԱՅԵՐԵՆԸ.բաց դաս Սյունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժնում
Մայրենի լեզվին նվիրված միջոցառմանը , տեսանյութերով և հայտնի ու մեծանուն մարդկանց խոսքերի մեջբերումներով ևս մեկ անգամ շեշտվում էր Հայոց լեզվի արժեքն ու անգնահատելի դերը։
Բաց դասն ավարտվեց ինտերակտիվ քննարկմամբ։