Ամփոփվեցին «ԱՅԲ» հիմնադրամի «Ռուսական արջուկ» և «Մեղու» դպրոցական մրցույթների 2014-ի արդյունքները

Spread the love

Հավաստագրեր, դիպլոմներ ու մրցանակներ, սյունեցի մի քանի տասնյակ դպրոցականներ իրենց գիտելիքների շնորհիվ տուն վերադարձան նշված նվերներով։ Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում «Այբ» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներն ամփոփեցին «Ռուսական արջուկ » և «Մեղու » մրցույթների 2014-ի արդյունքները։ Թեև մրցույթները վճարովի են, սակայն ծնողները, շահագրգիռ են իրենց երեխաների մասնակցությունն ապահովելու հարցում։ «Ռուսական արջուկ.լեզվաբանություն բոլորի համար» միջազգային մրցույթն արդեն 5-րդ տարին է Հայաստանում կազմակերպվում, և հոբելյանական համարելով , սկսեցին հենց այդ մրցույթի արդյունքներից։ Մարզկենտրոնի դպրոցների ուսուցիչներին ու աշակերտներին էին միացել նաև Մեղրու, Ագարակի,Քաջարանի և տարածաշրջանի մյուս դպրոցների ներկայացուցիչները։

Ինչ վերաբերում է «Մեղու. Հայերենը բոլորի համար» մրցույթին, ապա այն 2014-ին իր առաջին մեկնարկն է ունեցել՝ ընդգրկելով 3-ից 12-րդ դասարանների ավելի քան 44 հազ աշակերտների։ «Այբ»-ի նախաձեռնությամբ այսուհետ այն կանցկացվի ամեն տարվա հոկտեմբերին։
Ամփոփվեցին «ԱՅԲ» հիմնադրամի  «Ռուսական արջուկ» և «Մեղու» դպրոցական մրցույթների 2014-ի արդյունքները
« Ունենք 1392 մրցանակակիր, որոնցից 712-ը ունեն լավագույն արդյունք։ ՈՒրախալի լուր ունենք, այս տարի 3 հաղթող ենք գրանցել։ Հաղթող է ճանաչվել այն մասնակիցը, ով բոլոր խնդիրները ճիշտ է լուծել։ Լրացուցիչ տեստեր ենք անցկացրել, հավաստիացնում ենք, իրոք արժանի են։ Թեև արժանի են դահլիճում նստած բոլոր երեխաները, որովհետև մի քիչ ավել աշխատելու դեպքում նրանք ևս կարող էին հաջողության հասնել»,-նշեց հիմնադրամի ներկայացուցիչ Հովհաննես Մուրադյանը։

Մրցապայքար ոչ թե երեխաների միջև, այլև սեփական գիտելիքների, այս է կազմակերպիչների նպատակը, ովքեր հորդորում են երեխաներին ինքնուրույն աշխատել, քանի որ ստուգելիս, միջազգային մեծ փորձ ունեցող ծրագիրը պարզ ցույց է տալիս արտագրությունները։

«Մենք հորդորում ենք, խնդրում ենք երեխաներին՝ աշխատել ինքնուրույն»։

Կապանից «Այբ» հիմնադրամի ներկայացուցիչները շտապեցին Գորիս՝ մրցանակներով ու նվերներով ուրախացնելու նաև այդ տարածաշրջանի աշակերտներին ։