Տղա թե աղջիկ. երիտասարդ ամուսիներին մտատանջող հարցերի հարցը

Spread the love

Տղա թե  աղջիկ. երիտասարդ ամուսիներին մտատանջող հարցերի հարցըԱլենի լույս աշխարհ գալուց դեռ մեկ օր էլ չի անցել։ Կապանի բժշկական կենտրոնի ծննդատան հարաբերական անդորրը խախտող 3 փոքրիկներից մեկն է այս նորածինը։ 3 կիլոգրամ 530 գրամ քաշով ու 50 սանտիմետր հասակով փոքրիկը Քրիստինեի 2-րդ զավական է։
Այս դեպքում կարելի է ասել հայկական ավանդական ընտանիքի մտածելակերպը չի գործում`արու զավակ ունենալ տան ծուխը շարունակելու կամ պապիկի անունը կրելու համար։ Առաջնեկի՝ աղջիկա ծնվելուց հետո անգամ ,Քրիստինեն վստահեցնում է, չի մտածել, որ 2-րդ երեխան պարտադիր տղա պետք է լինի։ Սեռը պարզել է 30 շաբաթական հղիության ժամանակ:
Տղա թե  աղջիկ. երիտասարդ ամուսիներին մտատանջող հարցերի հարցը
Եթե Քրիստինեի ու նրա ամուսնու համար էական չէր տղա, թե աղջիկ կծնվեր շատ ընտանիքներում պատկերը բոլորովին այլ է։ Արու զավակ ունենալը բազմաթիվ տղամարդկանց համար ,այսպես ասած, պատվի հարց։
Հայկական ընտանիքներում նկատվող միտումներից մեկն էլ վերջին տարիներին սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներ են դարձել։ Հարյուրավոր երեխաները չեն ծնվում,միայն այն պատճառով , որ աղջիկ են։
Արական սեռի նորածիների գերակշռությունը օրինակ բարձր է Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում։ Սյունիքում այն չափավոր մակարդակի վրա է։ Առողջապահության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադարամի իրականացրած հետազոտության արդյունքներ են փաստում։ Կանանց կոնսուլտացիայի վարիչի խոսքով հղիության ընդհատման եկած շատ կանանց փորձում են համոզել չգնալ այդ քայլին։ Տարրասեռ ընտանիք ունենալու գաղափարն է շատ հաճախ հենց պատճառ է դառնում հղիության ընդհատման։
Տղա թե  աղջիկ. երիտասարդ ամուսիներին մտատանջող հարցերի հարցը
Անուշ Բալասանյանի խոսքով սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների նախապայմաններից առաջինը Կապանում կարելի է համարել այն սկզբունքը ,որ զույգերը նախընտրում են քիչ երեխաներ ունենալ` ելնելով սոցիալական դժվարին իրավիճակից ։
Նորագույն տեխնոլոգիաների հասանելիության առկայությունը աբորտների թվի ավելացումը մարզկենտրոնում կապել չի կարելի ։Բժիշկները վստահեցնում են ,որ կենտրոնի սարքավորումները թույլ չեն տալիս մինչև 12 շաբաթական հղիության ժամանակ որոշել երեխայի սեռը։
Տղա թե  աղջիկ. երիտասարդ ամուսիներին մտատանջող հարցերի հարցը
Կնոջ կամքով արհեստական ընդհատում օրենքով թույլատրելի է մինչև 12 շաբաթական հղիությունը։ 12 շաբաթականից հետո բժշկական ցուցումով է կատարվում և որոշակի հանգամանքներ հաշվի առնելով, օրինակ պտուղը մահացած լինի, կամ չզարգացող կամ էլ, եթե հղիությունը կնոջ կյանքի համար վտանգավոր է։ Բժիշկ Բալասանյանը ցավով է նշում , որ հաճախ իրենց դիմում են տնային պայմաններում դեղորայքային արհեստական վիժում սկսած կանայք։

Տղա թե  աղջիկ. երիտասարդ ամուսիներին մտատանջող հարցերի հարցը

Առաջին հղիության ընդհատումը ռիսկային է` ասում են մասնագետները, երիտասարդ ծնողներին խորհուրդ տալով ընտանիքը պլանավորելիս հաշվի չառնել աղջիկ, թե տղա կծնվի. կարևորը առողջ բալիկ լինի։ Եթե հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումներն էլ շարունակվեն , ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կանխատեսումների մինչև 2060 թվականը Հայաստանը կկորցնի գրեթե 93 000 կին հետևաբար ապագա մայրեր։
ՆՄ