Դպրոցականների առարկայական օլիմպիադայի տարածքային փուլն ընթացքի մեջ է

Spread the love
Դպրոցականների առարկայական օլիմպիադայի տարածքային փուլն ընթացքի մեջ է

Աստղերն ու գալակտիկաները, մոլորակն ու ընդհանրապես, Տիեզերքն ուսումնասիրող առարկան՝ ատղագիտությունը, թեև դպրոցական ծրագրից դուրս է մնացել և մասամբ, մի քանի թեմայով կցվել է ֆիզիկայի 9-րդ դասարանի ծրագրին, այնուամենայնիվ, իր հանդեպ աշակերտների կողմից հետաքրքրություն վայելում է։ Կապանի համար 2 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Համլետ Արզումանյանն առարկան հրապուրիչ է համարում, և շեշտում՝ այն ուսումնասիրելու համար պարտադիր չէ դպրոցում անցնել կամ չանցնել, կարևորը ցանկությունն է։
Դպրոցականների առարկայական օլիմպիադայի տարածքային փուլն ընթացքի մեջ է
«Մասնակցում եմ այս օլիմպիադային, քանի որ շատ հրապուրիչ առարկա է ինձ համար, միշտ էլ սիրել եմ այս առարկան, հեշտ է ստացվում ինձ մոտ։ Ուսումնասիրել սիրելի առարկան միշտ էլ կարելի է, անկախ նրանից՝ անցնում ես, թե ոչ»։

Համլետի և իր հետ հետաքրքրությունը կիսող մյուս աշակերտների համար հարցերն այնքան էլ դժվար չեն, պարզապես հարկ կա երկար մտածելու։
Հանձնաժողովի նախագահը նշում է, որ անակնկալ էր առարկայով հետաքրքրվողների թիվը, թվում էր, թե բարձր դասարանի աշակերտներն արդեն որոշ չափով մոռացած կլինեն թեման։
Դպրոցականների առարկայական օլիմպիադայի տարածքային փուլն ընթացքի մեջ է
«Այս ուսումնական տարվանից դպրոցում բնագիտական առարկաները, ինչպես նաև ինֆորմատիկա, աստղագիտություն առարկաները անցկացվում են էլեկտրոնային տարբերակով։ Նախորդ ուսումնական տարում այդպես ֆիզիկան և մաթեմատիկան էին։ Այսօր աստղագիտության օլիմպիադայի օրն է, մասնակցում է 7 աշակերտ, մինչ այդ մենք ունեցել ենք նմանատիպ օլիմպիադաներ մաթեմատիկայից, որին 6 տասնյակից ավել աշակերտներ էին մասնակցում, քիմիայից՝ 17-18 աշակերտ, և դեռ պետք է ունենանք կենսաբանություն, ինֆորմատիկա և ֆիզիկա առարկաներից։ Աստղագիտությունը մի քիչ առանձնահատուկ առարկա է, դպրոցական առարկաների ցանկից հանված է և որոշակի թեմաներ ներառված են 9-րդ դասարանի ֆիզիկայի դասընթացի մեջ։ Ինձ համար նույնիսկ անակնկալ է, որ այսքան աշակերտներ ցանկացան մասնակցել օլիմպիադային»,-նշել է Աստղագիտության օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Հայկ Հակոբյանը։

Թեև առարկայից անցկացվող օլիմպիադան էլէկտրոնային է կոչվում, սակայն աշխատանքը մյուսների պես թղթի վրա է, միայն ինֆորմատիկա առարկայի դեպքում կաշխատեն համակարգիչներով ։
Դպրոցներում շարունակվում է ընդհանուր գիտելիքների մրցապայքարը։ Դպրոցականների առարկայական օլիմպիադայի տարածքային փուլն ընթացքի մեջ է։