Ամուսնուս պատվի համար եմ միայն ցանկացել տղա ունենալ. 7 երեխաների մայրն է ասում

Spread the love

Ամուսնուս պատվի համար եմ միայն ցանկացել տղա ունենալ. 7 երեխաների մայրն է ասում
Նեղլիկ միջանցքը բաժանում է հյուրասենյակը, խոհանոցն ու ննջասենյակը։ Սպիտակ դռան մյուս կողմում վառարանի տաքությանը գումարվում է Ժենիկոյի ,Դարիկոյի ու Աննայի հայացքների ջերմությունը։ Լռությունը խախտեցին իմ հարցերը։ Աննան պատասխանում էր` աչքերը հեռուստացույցից չկտրելով:
Աննան` Անուշ Բաբասյանի 7-րդ զավակն է։ Ծնող դառնալու բերկրանքը 7 ամգամ վայելած կինը կտրականապես դեմ է հղիության արհեստական ընդհատումներին։ Երեխան երեխա է ,սեռը նրա համար կարևոր չի եղել։ 7 զավակներին էլ լույս աշխարհ բերելուց առաջ, երբևէ չի մտածել նախապես պարզել երեխայի սեռը։
Ճիշտ է երիտասարդ տարիքում մտածելակերպը այլ է եղել ու ցանկացել է տղա ունենալ, սակայն, խոստովանում է, որ դա ոչ թե իր` այլ այսպես ասած ամուսնու պատվի համար։ Ավանդական հայկական ընտանիքի կարծրատիպն է գործել։
Ամուսնուս պատվի համար եմ միայն ցանկացել տղա ունենալ. 7 երեխաների մայրն է ասում
Տիկին Անուշի խոսքով աղջիկների օգտագտակար գործողության գործակիցը ավելի բարձր է ընտանիքում, քան միակ որդունը։ 6 դուստրերն էլ նրա կողքին են ցանկացած հարցում ։ Նույնիսկ այնպիսի գործեր են անում, որ որոշ տղաներ կդժարանային։

5-րդ հղիության ժամանակ հարազատներն ու հարևանները կողքից փորձում էին համոզել, որ ընդհատի ասելով` չես կարողանա պահել, դժվար պայմաններ են ,սակայն Անուշը ընդիմացավ, ամուսինն էլ նրա կողմից էր։ Բազմազավակ մայրիկը ապագա մայրերին հորդորում է չտարվել արու զավակ լույս աշխարհ բերելու մտքով ու չծնված աղջիկ երեխաներին զրկել կյանքից։ 5կամ 6 աղջիկն հարստություն է համարում ։
Տղային նախապատվություն Անուշը միայն մեկ դեպքում է տալիս` ասում է կցանկանար, որ որդին ավելի մեծ լիներ, հարկ եղած դեպքում փոխարինի ամուսնուն։ Իրենց տանը միակ որդին լրիվ արտոնյալ պայմաններում է ապրում։

Ամուսնուս պատվի համար եմ միայն ցանկացել տղա ունենալ. 7 երեխաների մայրն է ասում

Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները բավականին մեծ տարածում ունեն հայաստանյան հասարակությունում։ Առողջապահության նախարարության եւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից իրականացված հետազոտության համաձայն Հայաստանում նորածինների սեռերի անհամամասնությունը վտանգավոր աստիճանի է հասել՝ 100 աղջկան բաժին է ընկնում 114 տղա, այնինչ բնականոն է համարվում 100 աղջկան 102-106 տղա հարաբերակցությունը:
ՆՄ