«Հայե՛ր, միացե՛ք» երգի հեղինակի կյանքը վտանգված է (տեսանյութ).А1+

Spread the love
«Հայե՛ր, միացե՛ք» երգի հեղինակի կյանքը վտանգված է (տեսանյութ).А1+

«Գետաշեն», «Հպա՛րտ գնացե՛ք», «Հայե՛ր, միացե՛ք», «Պիտի՛ գնա՛նք վաղ թե ուշ» երգերի հեղինակը ծանր կացության մեջ է. նա հիվանդ է և չունի բուժվելու հնարավորություն
Անվանի երգահան Գուսան Հայկազունը՝ չունենալով երաժշտական կրթություն, չիմանալով նոտաներն անգամ, այնպիսի երգեր է ստեղծել, որոնք հաճախ շփոթում են ժողովրդականի հետ: «Գետաշեն», «Հպա՛րտ գնացե՛ք», «Հայե՛ր, միացե՛ք», «Պիտի՛ գնա՛նք վաղ թե ուշ». այս շարքը կարելի է դեռ երկար շարունակել:

Արցախի ազատագրումը կարծես անցել է նրա երգերի տակ: Երգեր, որոնք տանում են քեզ մեկ այլ Հայաստան՝ համայն հայության երազների երկիրը: Սակայն երազներն անցնում են ճիշտ այն պահին, երբ ոտք ես դնում Խարբերդ գյուղում գտնվող այն տունն, ուր վերջին տարիներին ապրում է Գուսան Հայկազունը: Մեկ ուրիշը նրա տեղում ահռելի կարողություն կարող էր դիզել:

Շոու-բիզնեսի գործող կոմերցիոն կանոններիը միշտ խորթ են եղել Գուսանին: Երբեք գումար չի վաստակել իր հեղինակային իրավունքները պաշտպանելու հաշվին. Երգերը նա նվիրել է մեզ և այսօր հայտնվել այս վիճակում՝ առանց տան՝ ընկերոջ կիսաշեն ամառանոցում: Մի քանի ամիս առաջ էլ Գուսան Հայկազունն իմացավ ծանր հիվանդության մասին, որի բուժման համար մեծ գումարներ են պետք: Այսօր յուրաքանչյուրս կարող է աջակցել նրան:

«Հայե՛ր, միացեք» կարգախոսն այսօր ուղղված է այն ստեղծողի կյանքը փրկելուն:
Գուսան Հայկազունի (Գագիկ Նազարյան) հեռախոսահամարն է՝ +37498 565-997: Գագիկ Նազարյանի անունով «Անելիք» բանկում բացված է հետևյալ հաշվեհամարը. AMD – 11805003430500; USD – 11805003430501; EUR – 11805003430502; RUR – 11805003430503:
Արտերկրից փոխանցումների համար SWIFT-կոդերը տեսանյութի վերջում են:
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝