Երաժշտությունը ողջ մարդկության մայրենի լեզուն է.Այդ լեզուն սակայն ստուգաբանորեն ուսումնասիրելու և սերտելու ճանապարհին բազում խնդիրներ են շարված

Spread the love

Երաժշտությունը ողջ մարդկության մայրենի լեզուն է.Այդ լեզուն սակայն ստուգաբանորեն ուսումնասիրելու և սերտելու ճանապարհին բազում խնդիրներ են շարված
Քանոնի և, առհասարակ, ժողգործիքների հանդեպ մի շրջանում անտարբերություն էր ձևավորվում, սակայն կարծես թե ստացվեց դեմն առնել և հուրախություն բոլորիս, ազգային նվագարանները կրկին ուշադրության կենտրոնում են , այս են փաստում Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցի տվյալները, որոնց համաձայն ժողգործիքների դասերին հաճախողների թիվը գերազանցում է պետության կողմից փոխհատուցվող տեղերի քանակին. Սա կարելի է ձեռքբերում համարել։ Ընդհարապես, ձեռքբերումների մասին խոսելիս, կրթօջախի տնօրեն Վարդան Քոչարյանը դպրոցի խնամքով պահվող հարստությունն է սեղանին դնում: Սրանք են ահա գլխավոր ձեռքբերումներն այսքան տարիների։ Նախորդ ուսումնական տարին դասասենյակներում երաժշտություն սերտողների համար բարենպաստ է եղել։
Երաժշտությունը ողջ մարդկության մայրենի լեզուն է.Այդ լեզուն սակայն ստուգաբանորեն ուսումնասիրելու և սերտելու ճանապարհին բազում խնդիրներ են շարված
Երաժշտությունը ողջ մարդկության մայրենի լեզուն է.Այդ լեզուն սակայն ստուգաբանորեն ուսումնասիրելու և սերտելու ճանապարհին բազում խնդիրներ են շարված
Դպրոցի լավագույն աշակերտները հիմա Կապանի Արվեստի պետական քոլեջի ուսանողներն են։ Տաղանդավոր սաների մասին խոսելիս, Վարդան Քոչարյանը համեստորեն նշում է, որ գույները խտացնել չի սիրում, պարզապես տարիներն են բացահայտում աշակերտների կարողությունները՝ իհարկե, մասնագետների նվիրված աշխատանքի շնորհիվ։
Երաժշտությունը ողջ մարդկության մայրենի լեզուն է.Այդ լեզուն սակայն ստուգաբանորեն ուսումնասիրելու և սերտելու ճանապարհին բազում խնդիրներ են շարված
2015-ի անելիքները շատ են, աշակերտներին մնում է չխառնվել իրար և հասցնել պատրաստվել ամեն մի միջոցառման ու մրցույթի։ Հիմնականում նրանք ընդգրկվելու են Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաքաղաքային միջոցառումներում, սակայն նախատեսվում են նաև առանձին ծրագրեր։ Տնօրենը շեշտում է, թեև իրենք արդեն իսկ Կոմիտասի 145-ամյակն ընդհանրացրել էին Հայոց Մեծ Եղեռնի հետ, այնուամենայնիվ, դա այն թեման է, որ ինչքան էլ անդրադառնաս, բավ չէ։
Երաժշտությունը ողջ մարդկության մայրենի լեզուն է.Այդ լեզուն սակայն ստուգաբանորեն ուսումնասիրելու և սերտելու ճանապարհին բազում խնդիրներ են շարված
Բոնապարտի բնորոշմամբ՝ Երաժշտությունը ողջ մարդկության մայրենի լեզուն է. Այդ լեզուն սակայն ստուգաբանորեն ուսումնասիրելու և սերտելու համար դպրոցում դեռևս բոլոր պայմանները չեն ապահովված։ Այդ կարևոր գործում առավել շատ երեխաներ ընդգրկելու ճանապարհին շուրջ 20 տարի է, բազում խնդիրներ են շարված։

Մարզպետարանից հայտնել են. դպրոցի վերանորոգման հարցը ներկայացվել է նախարարություն , որ մշակութային օջախների վերականգնման ծրագրերում մեր քաղաքի երաժշտական կրթօջախը ևս ներառվի։ Թե որքանով է հավանական այդ փոփոխությունը, տնօրենը դժվարանում է ասել, սակայն հույսն ու սպասումը ներկա են ամենօրյա պարապմունքներում։