Եղանակը գյուղացու կողմից չէ

Spread the love

Եղանակը գյուղացու կողմից չէ
Փետրվարը կիսվում է, իսկ ձյան տեսքով տեղումներ Կապանի տարածաշրջանում նկատելի չեն։ Փոխարենը վաղ գարնան շունչը մարդկանց այգիներից տուն չի բերում։ Տաք ու արևոտ օրերը Հրանտ Սարգսյանի համար էլ անսովոր են, ասում է անձյուն ձմեռ է ։
Այգեգործը սովորականից շուտ է սկսել տնամերձը նախապատրաստել գարնանը։ Աշխատում է ,սակայն, մտավախություն ունի՝ գիժ մարտ իր անակնկալներով չարչարանքը ջուրը կգցի։Օդերևութաբաների կանխատեսումներին հետևելով Հրանտ Սարգսյանը նկատել է՝ անոմալ երևույթներ վերջին տարիներին հաճախ են կրկնվում։ Պտղատու ծառերից հոնին արդեն բողբոջել է։
Եղանակը գյուղացու կողմից չէ
Այգում կանաչին են տալիս համեմի, մաղադանոսի, սոխի, սխտորի ու սպանախի ցանքսերը։Չոր հողը, սակայն, լավ բերք չի խոստանում, եթե գոնե մի քանի օր անձրևներ տեղան հողը կխոնավանա։
Մարզի գլխավոր գյուղատնտեսն էլ է անհանգստացած։ Վտանգված են աշնանացանի դաշտերը։ Իրավիճակը վերահսկելու համար պարբերաբար ուսումնասիրություններ են կատարում ։Տաք եղանակը ,եթե այգեգործի համար պատուհաս է դարձել, կրծողների սրտով է։ Այսպես շարունակվելու դեպքում ցորենի բաց դաշտերում նրանք իրենց տիրակալներ կզգան։

Եղանակը գյուղացու կողմից չէ

Բնապահպան Վլադիկ Մարտիրոսյանն էլ խորհուրդ է տալիս տաք եղանակից օգտվել՝ սկսել ծառերի էտում, բների ներկում կատարել։ Եղանակային պայմանները բարենպաստ են նաև նոր ծառեր տնկելու համար, մտահոգիչ՝ պտղատու ծառերի, որոնց մոտ հյութաշարժը սկսվել է ու մինչև մարտ արդեն կծաղկեն ։
Եղանակը գյուղացու կողմից չէ
Մարզում այս տարի 16 հազար 869 հեկտար աշնանացան է կատարվել՝ 614-ով ավելի նախորդ տարվա համեմատ։ Գարնան նախապատրաստությունն էլ ընթացքի մեջ է։Անհրաժեշտ սերմացուի պահանջակի հայտերը մարզպետարանը ներկայացրել է նախարարություն։
Չորային եղանակը վտանգի տակ է դնում նաև ոռոգման սեզոնը։ Հուլիս –օգոստոս ամիսներին ջրի պակասը կզգացվի։ Այնպես որ` այժմ մտածում են նաև ջրային պաշարներ կուտակելու մասին։
ՆՄ