Գյումրիում մայրն աղջկան գտել է զգեստապահարանից կախված

Spread the love
Գյումրիում մայրն աղջկան գտել է զգեստապահարանից կախված

Գյումրիի Անի թաղամասում 24-ամյա աղջկա ինքնասպանության դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում ինքնասպանության հասցնելու համար: 1991 թվականին ծնված Ժենյա Սարիբեկյանի դիակը փետրվարի 8-ին գտել է մայրը` զգեստապահարանի վերևի հատվածից կախված:

Երիտասարդ աղջիկը սովորում էր Գյումրու գեղարվեստի ակադեմիայի մագիստրատուրայի բաժնում: Նման ծայրահեղ քայլի գնալու պատճառն առայժմ հայտնի չէ: Քննչական կոմիտեից հայտնեցին, որ առաջ են քաշվել մի քանի աշխատանքային վարկածներ, որոնց ուղղությամբ քննություն է տարվում:

Հեղինակ:
«Փաստինֆո»
— See more at: http://pastinfo.am/hy/node/61996#sthash.HRFEgSOj.dpuf