Կապանի զինկոմիսարյատը հունվարի 31-ին նորակոչիկների վերջին խումբը ճանապարհեց ծառայության

Spread the love

Կապանի զինկոմիսարյատը հունվարի 31-ին նորակոչիկների վերջին խումբը ճանապարհեց ծառայությանՀունվարի 31-ին Կապանի զինկոմիսարյատի բակից ձմեռային զորակոչի ենթակա պատանիների վերջին խումբը մեկնեց հայրենիքի սահմանները պաշտպանելու: Սահմաններում տիրող անհանգստությունը չի խանգարել նորակոչիկներին բարձր տրամադրությամբ բանակ ճանապարհելուն, ընդհակառակը ,ինչպես զինկոմիսար Լեոնիդ Գրիգորյանն է ասում` 18 ամյա երիտասարդների մարտական ոգին տեղն է8 ու իրենք գիտակցում են իրենց ուսերին դրված պատասխանատվությունը:
Լեոնիդ Գրիգորյանը վստահեցնում է, որ տարեցտարի նվազում է զինվորական ծառայությունից խուսափողների թիվը: Անհարկի տերկետում կամ հետաձգում չի լինում. հիմնականում ծառայության չմեկնածները հիվանդության հետ կապված խնդիրներ են ունենում: Որոշմները կայացվում են կրկնակի հետազոտման արդյունքում, որոնք հաստատվում են կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից
Զինծառայողները, արցախյան պատերազմին մասնակցած ազատամարտիկները ու նրանց ընտանիքի անդամները օրենքով սահմանված կարգով անվճար բուժօգնություն ստանալու հնարավորություն ունեն: Լեոնիդ Գրիգորյանը զինծառայողների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենսդրությունն է վկայակոչում:

Կապանի զինկոմիսարյատը հունվարի 31-ին նորակոչիկների վերջին խումբը ճանապարհեց ծառայության
Հիմանական փաստաթուղթը մարտական գործողության մասնակցի վկայականն է, իսկ զոհված զինծառայողի ընտանիքի անդամների համար պաշտպանության նախարարության սոցվարչության կողմից տրված համապատասխան տեղեկանքը: Տարիներ առաջ սեփական հողը պաշտպանելու համար մարտի դաշտ դուրս եկած քաջորդիները անգամ չէին մտածում, որ խաղաղ պայմաններում պակաս դժվարին կյանքով չեն ապրի, իսկ իրենց որդիներին կամ ամուսիններին պատերազմ ճանապարհած մայրերն ու կանայք չէին պատկերացնի, թե տարիներ անց ինչ դժվարությունների ու խնդիրների կհանդիպեն։ Նման արտոնությունները քիչ թե շատ մեղմում է ստեղծված իրավիճակը :
Հայ ադրբեջանական հակամարտությանը Կապանի, Քաջարանի տարածաշրջաններից ու հարակից գյուղական համայնքներից մոտ 2 հազար մարդ է մասնակցել:
ՆՄ