Էներգախնայողություն. արդյունքում՝ լուսավոր միջպետական մայրուղի

Spread the love
Էներգախնայողություն. արդյունքում՝ լուսավոր միջպետական մայրուղի

Կապանի օդանավակայանի տարածքից սկսած միջպետական մայրուղով երթևեկեող վարորդների ուշադրությունից հաստատ չեն վրիպի նոր տեղադրված հենասյունները ու էլեկտրալամպերը։ Քաղաքի լուսավորության համակարգի բարելավման ծրագրի արդյունքում է ճանապարահատվածը լուսավորվում։ Դեռևս անցած տարվա հոկտեմբերին է քաղաքապետարանը Հայաստանի վերականգնվող էլեկտրաէներգիայի եւ էներգախնայողության հիմնադրամի հետ համաձայնագիր ստորագրել։
Էներգախնայողություն. արդյունքում՝ լուսավոր միջպետական մայրուղի
Շինարարական աշխատանքները «Սարկոխի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն է իրականացնում։ Կապանի կոմունալ ծառայությունն էլ օժանդակում է։ 400 և 250 վատ հզորությամբ դրոսելային,սնդիկային լամպերի փոխարին այսուհետ կլինեն նատրիումական բարձր ճնշման լամպեր։ Կապանով անցնող Երևան-Մեղրի միջպետական ճանապարահատվածը ամբողջությամբ գիշերային ժամերին վարորդների համար լուսավոր կլինի։
Հենասյուններին մոտ գտնվող ծառերը կոմունալը էտում է։ Քաղաքի տարբեր հատվածներում այս օրերին էլ սանիտարական էտման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։

Էներգախնայողություն. արդյունքում՝ լուսավոր միջպետական մայրուղի

Նախկինում հաճախ էինք նշում, որ սխալ էտման արդյունքում ծառերն են հենասյունների վարածվում,սակայն այսօր բնապահպան Վլադիկ Մՙարտիրոսյանի խոսքով գրագետ էտի ենք ականատես։ Ճիշտ է քաղաքը կարծես տկոլացել է ,բայց գարնան ծաղկունքի հետ ծառերը կսկսեն բողբոջել։

Ծրագիրի նպատակը էներգախնողությունն է։ Հաշվարկները կատարված են՝ տարեկան 97 հազար հինգ հարյուր կիլովատ ժամ էլեկտրաէներգիա կտնտեսվի, որը համարժեք է 3 միլիոն 708 հազար դրամի։ Իսկ ծրագիրը կյանքի կոչելու համար կծախսվի ավելի քան 29 միլիոն դրամ, որից 27 ը 8 տարվա ընթացքում է պարտավորվում վճարել համայնքը։ Քաղաքի մի շարք թաղամասերում, սակայն, լուսավորությունը կշարունակի օրախնդիր մնալ։ Պատասխանատուների ուշադրությունից դրանք չեն վրիպել պարզապես՝ հերթը նրանց դեռ չի հասել։
Որոշակիորեն կբարելավվի նաև Շինարարների, Թումանյանի, Գարեգին Նժդեհի, Մելիք Ստեփանյան փողոցների լուսավորությունը։
ՆՄ