2014 թվականին Կապանի պոլիկլինիկայում 126 ուռուցքի նոր դեպք է հայտնաբերվել

Spread the love
2014 թվականին Կապանի պոլիկլինիկայում 126 ուռուցքի նոր դեպք է հայտնաբերվել

Քաղցկեղի մասին առաջին հիշատակությունները արվել են դեռևս 3600 տարի առաջ։ Այդ ժամանակվանից մինչ այսօր մասնագետները փորձում են կանխարգելել այդ հիվանդությունը։ Եթե տարիներ առաջ մարդիկ քաղցկեղի մասին լսելիս այն դասում էին չբուժվող հիվանդությունների շարքին ու այսպես ասած դատավճիռ համարում հիմա վերաբերմունքը փոխվել է:
Փետրվարի 4-ը միջազգային տոնացույցում քաղցկեղի դեմ պայքարի օրով է նշանավորվում։ Օր,որը ևս մեկ առիթ է հասարակության իրազեկելու և ուշադրություն հրավիրելու այդ հիվանդության վրա։ «Մենք դա կարող ենք» այս տարվա կարգախոսն է։

Ուռուցքաբանական հիվանդություններն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում ամենալուրջ հիվանդություններից են։ 2014 թվականին Կապանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում հայտնաբերվել է ուռուցքի 126 նոր դեպք։

Գոյություն ունեն քաղցկեղի 100-ից ավելի տեսակներ: Գոհար Իսրայելյանը հորդորում է անկախ տարիքից ժամանակին հետազոտվել ու ինչպես բժիշկներն են ասում` չթողնեն ,որ դանակը հասնի ոսկորին։
Տղամարդկանց շրջանում թոքերի, իսկ կանանց մեջ ավելի տարածված են կրծքի և արգանդի վզիկի ուռուցքներ ։Մասնագետները նկատում են, որ քաղցկեղային հիվանդությունները երիտասարդանում են։ Եթե նախկինում ուռուցքաբանական հիվանդություններ հայտնաբերվում էին հիմնականում մեծահասակների շրջանում , ապա այսօր քաղցկեղով հիվանդանում են երեխաները։

ՀՀ առողջապահության նախարարությունն իրականացնում է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագիր` նպատակ ունենալով վաղ հայտնաբերել, կանխարգելել և վերահսկել ոչ վարակիչ մի շարք հիվանդությունները, այդ թվում` արգանդի պարանոցի քաղցկեղը: Ծրագրի շրջանակում 2015թ. հունվարից 30-ից 60 տարեկան բոլոր կանայք` արգանդի պարանոցի նախաքաղցկեղի վաղ ախտորոշման և քաղցկեղի կանխարգելման նպատակով իրենց սպասարկող պոլիկլինիկայում կամ ամբուլատորիայում հնարավորություն ունեն անվճար հետազոտվել։
ՆՄ