Չեմպիոն դառնալու երազանք ունեն դասարանի գրեթե բոլոր աշակերտները

Spread the love

Չեմպիոն դառնալու երազանք ունեն դասարանի գրեթե բոլոր աշակերտները

Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի 3-րդ բ դասարանի շախմատի դասն է։ Աշակերտներն անընդհատ շարժման մեջ են, ջանք չեն խնայում առաջինը ուսուցչին ցույց տալու շախմատային խնդրի լուծման իրենց տարբերակը։ Հանրակրթական դպրոցներում 2-րդից 4-րդ դասարինցերն արդեն 4 տարի է սիրելի առարկաների շարքում թվում են նաև շախմատը։

Չեմպիոն դառնալու երազանք ունեն դասարանի գրեթե բոլոր աշակերտները

Եվ\’ հին , և\’ հավիտենապես նոր այս խաղն, իր հիմքով մեխանիկական է, բայց հաղթանակ է բերում նրան, ով երևակայություն ունի… Այն միտք է առանց հետևության, մաթեմատիկա\’ առանց արդյունքերի, արվեստ\’ առանց ստեղծագործությունների, ճարտարապետություն\’ առանց քարի։ Ստեֆան Ցվայգի «Շախմատային նովել»-ի այս հատվածը հրաշալիորեն լրացնում է երեխաների թվարկած առավելությունները։

Աշակերտները դասերից հետո տանն էլ են շախմատ խաղում, ոմանք եղբայրներին են հաղթում կամ պարտվում, ոմանք նույնիսկ տատիկ-պապիկներին օգնում ՝ մոռացված քայլերը վերականգնելու։
Չեմպիոն դառնալու երազանք ունեն դասարանի գրեթե բոլոր աշակերտները
Այս դասարանում շախմատիստ դառնալ ցանկացողներն իսկապես շատ էին, իսկ ահա 5-րդ դասարանի երկու աշակերտներ, իրենց տարիքային խմբում Շախմատի քաղաքային առաջնությունում չեմպիոններ են դարձել։
Չեմպիոն դառնալու երազանք ունեն դասարանի գրեթե բոլոր աշակերտները
Չեմպիոն դառնալու երազանք ունեն դասարանի գրեթե բոլոր աշակերտները
Դպրոցի չեմպիոնները, վերհիշելով քաղաքային փուլի դժվարությունները, առավել պատասխանատվությամբ են պատրաստվում մարտին կայանալիք մարզային փուլին, այդպիսով օրինակ ծառայելով իրենց կրտսեր ընկերներին։