Կապանում առևտրականները բողոքի ցույց են կազմակերպել

Spread the love
Կապանում առևտրականները բողոքի ցույց են կազմակերպել

Կապանի առևտրականների մեծ մասին ևս շրջանառության հարկի մասին օրենքի փոփոխությունները ըմբոստանալու առիթ են տվել։ Եթե մայրաքաղաքում նրանք խմբերով դեպի նախագահական են շարժվում,ապա այստեղ բոլորը հավաքվել էին մարզպետարանի բակում։ Առավոտյան առևտրի կետերը բացելու փոխարեն տարիներ շարունակ ընտանիքը առևտրով կերակրողները այստեղ էին շտապել՝մարզպետին ներկայացնելու իրենց դժգոհությունները ։

Հիշեցնենք,որ շրջանառության հարկի մասին նոր օրենքը նախորդ տարի ևս բողոքի ալիք բարձրացրեց մայրաքաղաքում։ Իսկ հոկտեմբերի 7-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ՓՄՁ շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկումների արդյունքում պարզվեց,որ հարկատուները պարտադիր փաստաթղթավորման գործընթացի ժամանակ տեխնիկական խնդիրների առջև են կանգնում։

Կապանում առևտրականները բողոքի ցույց են կազմակերպել

Որոշվեց գույքագրման պահանջը հոկտեմբերի առաջին տասնօրյակի փոխարեն տեղափոխել գալիք տարվա փետրվար:

Եթե մինչ այդ մարզկենտրոն Կապանում առևտրականներից շատերը այդքան էլ լավ չէին տեղեկացված օրենքի դրույթներին,ապա այսօր արդեն,երբ եկավ այն կիրառելու ժամանակը, նրանք որոշեցին ևս ընդդիմանալ՝հույս ունենալով,որ ինչ-որ բան կփոխվի.

Կապանում առևտրականները բողոքի ցույց են կազմակերպել

Կապանում չկա ամի առևտրի կետ,որտեղ դեռ 2013-ի պարտքացուցակներ չլինեն,-ասում են առևտրականները։ Ինչպե՞ս գնման ակտ ձեռք բերել,եթե բնակչության մեծ մասը պարտքով է հագուստ , գրենական պիտույքներ կամ այլ տեսկի ապրանքներ գնում։ Իսկ նոր օրենքը եղածն էլ ավելի է բարդացնում,-զայրանում են առևատրականները ու արդարություն պահանջում։
Թե ինչ կլինի հետո,երբ բողոքներն ու ցույցերը տեղ չհասնեն, միայն ենթադրել է պետք,-ասում են ցուցարարները։

Մի կողմից հարկերը ,մյուս կողմից դրամի արժեզրկումը, ամեն ինչ իրար է խառնվել,մարդ չգիտի ուր փախչի և ինչ անի,-վրդովում են հուսահատ առևտրականները։

Քանի որ մարզպետը տեղում չէր, մարզպետարանում առևտարականներից 4 հոգու ընդունեց աշխատակազմի ղեկավար Ռազմիկ Ղազարյանը։ Վերջինս լսելով նրանց՝վստահեցրեց,որ մարզպետին կտեղեկացնի այդ մասին և հարցին լուծում կտրվի։
Հերմինե Միքայելյան