Շնորհավոր տոնդ Հայոց բանակ

Spread the love
Շնորհավոր տոնդ Հայոց բանակ

Դարեր ու բազմաթիվ մարդկային կորուստներ պահանջվեցին մինչև ունեցանք մեր անկախ պետականությունը: Ձեռք բերված ազատության համար այսօր բոլորս պարտական ենք նաև այն նահատակներին, որոնց հոգիները խաղաղ հանգչում են լեռների լանջերին: Ավանդույթը չխախտելով այս տարի էլ բազմիթիվ կապանցիներ, զինվորականներ, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ իրենց քայլերն ուղեցին շատերի համար գերեզման դարձած Բաղաբուրջի հուշահամալիր՝ ևս մեկ անգամ հարգանքի տուրք մատուցելու և թարմ ծաղիկներով պատելու մարտական ընկերների շիրմաքարերը:

Շնորհավոր տոնդ Հայոց բանակ

Երիտասարդ, բայց կայուն ու հաստատակամ քայլերով առաջ շարժվող մեր բանակն արդեն 23 տարեկան է: Հեշտ չէր ձեռք բերել այն, ինչ այսօր ունենք, բայց անհրաժեշտություն էր,- ասում է ազատամարտիկ Մանվել Նավասարդյանը,- միայն թե պետք է ամուր պահենք դժվարությամբ ստեղծածը:

Շնորհավոր տոնդ Հայոց բանակ

Երկրապահ կամավորների շարքերը համարլրած նախկին զինվորական Աշոտ Հովհաննիսյանը այսօրվա պես հիշում է Կապանի հրետակոծումը: Ապրիլի 24-ն էր: Թշնամին պատահական չէր ընտրել այդ օրը: Եվս մեկ անգամ ուզում էին հիշեցնել, տասնամյակներ առաջ կատարած ոճրագործությունը:

Շնորհավոր տոնդ Հայոց բանակ

Հզոր բանակ ունենք և այն պահպանելու համար պետք է ազգովի պայքարենք: Սերունդների մեջ հայրենասիրություն սերմանանենք,- սրանում է տեսնում հայոց բանակի ապագան Կապանի ազատամարտ կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը:

Շնորհավոր տոնդ Հայոց բանակ

Բանակի օրվան նվիրված միջոցառումների շարքը եզրափակվեց տոնական համերգով: Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում իրենց ելույթներով ուրախ տրամադրություն ապահովեցին Կապանի մշակույթի կենտրոնի ստեղծագործական խմբերը:

Շնորհավոր տոնդ Հայոց բանակ

Շնորհավոր տոնդ Հայոց բանակ

Լիլիթ Գևորգյան