Աշխարհի ամենամեծ լոլիկը վաճառքի է հանվել

Spread the love

Աշխարհի ամենամեծ լոլիկը վաճառքի է հանվել

Բրիտանացիները նոր տեսակի լոլիկ են աճեցրել, որը կարող է կերակրել ողջ ընտանիքին: Ինչպես գրում է Daily Mail-ը` նման տեսակի բույսն աճեցնելու համար 20 տարի է պահանջվել, և սելեկցիոներներն այժմ վաճառքի են հանել բավականին մեծ չափսերի լոլիկների հավաքածուն:

Նոր պտուղը, որն ստացել է Gigantomo անվանումը, կարող է հասնել 10 դյույմ լայնության և կարող է կշռել 1.3 կգ, որը սովորական միջին չափսի լոլիկից 12 անգամ մեծ է:

Մեկ լոլիկը կարող է բավարարել 4 մարդու, դրա մեկ կտորը բավական է բուրգերի կամ սենդվիչի համար: Լոլիկի մեկ թփի երկարությունը հասնում է 182 սմ-ի, որի վրա 11 լոլիկ կարող է աճել, և ցողունը պետք է ամրացվի պտղի ծանրությանը դիմանալու համար:

http://i.dailymail.co.uk/i/pix/2015/01/23/24F8A1AC00000578-0-image-m-42_1422015395617.jpg

http://i.dailymail.co.uk/i/pix/2015/01/23/24F8A10600000578-0-image-m-44_1422015561813.jpg

Աղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2015/01/23/britain-tomato/1568334