Կապանում կայացավ հերթական ձմեռային զորակոչը

Spread the love
Կապանում կայացավ հերթական ձմեռային զորակոչը

Կապանի զինկոմիսարիատի բակը կրկին մարդաշատ է։ Տղաները գնում են համալրելու հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորների շարքերը։ Այսօրվանից սկսած 18 ամյա պատանիների ուսերին մի ծանր ու պատասխանատու պարտականություն դրվեց՝ հայրենիքի պաշտպանություն։ Իսկ նրանց ծնողների ու հարազատների համար 2 տարի սպասելու համբերություն։ Զինակոչիկներին բարի ծատայություն մաղթելու էին եկել թե՜ հարազատները, և թե՜ հարևաներնն ու ընկերները։ Հուզմունքը բնական է, բայց բարձր տրամադրությամբ ու հպարտությամբ պետք է ճանապարհենք, որ նույն կերպ էլ դիմավորենք,- համոզված էին հավաքվածները։

Կապանում կայացավ հերթական ձմեռային զորակոչը

Հրանտ պապը 2-րդ թոռնիկին էր եկել բանակ ճանապարհելու։ Ոգևորեց ու կոչ արեց զգոն լինել։ «Մեկն արդեն ծառայում է, մյուսներն էլ դեռ պետք է ծառայի,- ասաց պապն ու վճռականորեն ավելացրեց,- հարկ եղած դեպքում ես էլ կգնամ։

Կապանում կայացավ հերթական ձմեռային զորակոչը

Զինկոմ Լեոնիդ Գրիգորյանը վերջին ցուցումներն ու խորհուրդները տվեց զինակոչիկներին,իսկ ծնողներին հավաստիացրեց, հայոց բանկը գտնվում է բոլոր պետական կառույցների ուշադրության կենտրոնում։ «Այստեղ կանգնած յուրաքանչյուր պատանի հերոս է և պատրաստ է անառիկ պահել մեր սահմանները»,- այս համոզմանն է զինկոմը։

Կապանում կայացավ հերթական ձմեռային զորակոչը

Իսկ Վետերանների խորհրդի նախագահ Ռաֆիկ Հարությունյանը հիշելով պատմությունը, նշեց, որ հայ զինվորը շատ դժվարություններ է տեսել, բայց մնացել է անկոտրում։ Վետերանը խորհուրդ տվեց աչալուրջ ու զգոն լինել։

Կապանում կայացավ հերթական ձմեռային զորակոչը

Լսելով առաջին սպայական հրամանը զինակոչիկները հրաժեշտ տվեցին ծնողներին ու մտերիմներին։ Իսկ զինկոմիսարիատի հարակից շենքերի բնակիչները չխախտելով ավանդույթը ջուր նետելով բարի ծառայություն մաղթեցին հայրենիքի պաշտպաններին։

Լիլիթ Գևորգյան