Կապանում մոմավառություն և հոգեհանգստյան կարգ կատարվեց փոքրիկ Սերյոժայի հոգու հանգստության համար

Spread the love
Կապանում մոմավառություն և հոգեհանգստյան կարգ  կատարվեց փոքրիկ Սերյոժայի հոգու հանգստության համար

Հունվարի 12 Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունից հրաշքով փրկված փոքրիկի կյանքի լույսը ևս մարեց։ Հայության աղոթքները և բժիշկների ջանքերը ընտանիքի անդամների մահնվանից հետո ընդամենը 7 օրվա կյանք պարգևեցին մանկիկին։ Հունվարի 21-ին Գյումրու Սուրբ Նշան եկեղեցին նորից մարդաշատ էր։ Ծաղիկներով ու խաղալիքներով շատերն էին եկել վերջին հրաժեշտը տալու 6 ամսական Սերյոժա Ավետիսյանին։ Զոհվածների հոգու հանգստության, գյումրեցիների ու ողբերգության զոհերի հարազատների կորստյան վիշտը կիսելու համար Սյունիքի մարզկենտրոնում ևս կազմակերպվել էր մոմավառությում։ Կապանի քաղաքապետարանի հարակից այգուց հոծ բազմությունը քայլերն ուղղեց դեպի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, որտեղ հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանը հոգեհանգստյան կարգ կատարեց։

Կապանում մոմավառություն և հոգեհանգստյան կարգ  կատարվեց փոքրիկ Սերյոժայի հոգու հանգստության համար

Նման կերպով մեր ժողովրդին ծնկի բերել չեն կարող։ Մենք վիրավոր ենք, սակայն ոչ երբեք մեռնող։ Եղեք արթուն և աղոթեք որ փորձության մեջ չմտնեք, աղոթեք աշխարհի ու մեր երկրի խաղաղության համար,- այս կոչերով դիմեց ներկաներին հոգևոր հովիվը։

Կապանում մոմավառություն և հոգեհանգստյան կարգ  կատարվեց փոքրիկ Սերյոժայի հոգու հանգստության համար

Հոգեհանգստյան կարգին ներկա էին քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, մի շարք կառույցների աշխատակիցներ, կապանցի մեծ ու փոքր բնակիչներ։ Բոլորն էլ ցավով ու ափսոսանքով են խոսում կատարվածի մասին, միայն մի բան է հույս տալիս, որ միասնությունը և դիմացինին կարեկից լինելու զգացումը դեռ չեն մահացել հայերի մեջ։

Կապանում մոմավառություն և հոգեհանգստյան կարգ  կատարվեց փոքրիկ Սերյոժայի հոգու հանգստության համար

Այս ամենից հետո մարդկանց ցանկությունը և միակ մխիթարքը այն է, որ տեղի ունեցածը լինի մեր ազգի վերջին ցավը, իսկ չարագործը ստանա իր արժանի պատիժը։

Լիլիթ Գևորգյան