Հրդեհ Արփիկ թաղամասում

Spread the love
Հրդեհ Արփիկ թաղամասում

Եթե Արփիկ թաղամասի բնակչուհի տիկին Ալվարդը առավոտյան դուրս չգար հավերին կերակրելու և չնկատեր հարևանի այրվող տանիքի ծուխը,ապա տանտերերը ոչ թե իրերը կտեղափոխեին, այլ կմտածեին զրոյից տուն կառուցելու մասին։ Հենց նա է սկզբում զանգահարել փրկարարներին,հետո արդեն տանտերերին։
Բարեբախտաբար տուժածներ չկան։

Չնայած Արփիկ թաղամասի բլուրի գագաթին գտնվող թիվ 40 տան մոտ ավտոմեքենա չի հասնում, այնուամենայնիվ մարզային փրկարարական վարչության տղաներին հաջողվեց ժամանակին տեղ հասնել ու հանգցնել տանիքում բռնկված կրակը».
«Հունվարի 16,ժամը 10։22 Սյունիքի մարզային փրկարարական վարչության ՃԿԿ ահազանգ է ստացվել,որ Կապան քաղաքի Արփիկ թաղամասում տան տանիք է այրվում։10։24-ին դեպքի վայրէ մեկնել մեկ մարտական հաշվարկ,իսկ 10։35 խումբը արդեն դեպքի վայրում էր։ Պարզվել է, որ տանիքն ամբողջությամբ բռնկվել է ։ Հրդեհաշիջման ժամանակ օգտագործել ենք մոտ 200մ փողրակ,քանի որ ավտոմեքենան չէր հասնում մինչև տան շրջակայք։ Այրվել է մոտ 80քմ տան տանիքը և նկուղը՞,-ասում է Կապանի ՀՓՋ-ի հրամանատար Դավիթ Ասատրյանը։

Մասնագետների խոսքով հրդեհի պատճառ է դարձելլ տանիքում գտնվող Էլեկտրահաղորդալարերի կարճ միացումը։ Տանիքի փայտե կառույցները անմիջապե են բռնկվել,իսկ հետո արդեն կրակը մոխրի վերածեց նկուղային հարկը և ներսում գտնվող իրերը։ Հարազատների օգնությամբ տանտերերին հաջողվեց սենյակներից դուրս հանել կահույքն ու անհրաժեշտ իրերը։
Ավետիսայնների ընտանիքը այստեղ մոտ 10 տարի է, ինչ բնակվում է և ամանորի նախօրեին որոշել էր գալիք տարին դիմավորել նորոգված հայրական տանը։

Թաղամասի բնակիչների խոսքով ամեն րոպե հրդեհի պատճառ կարող են դառնալ նաև բնակելի տներին շատ մոտ գտնվող էլեկտրասյուները։ Հրդեհված տան տերը մտավախություն ունի.մի օր էլ դա կդառնա կրակի պատճառ։
Փրկարարական ծառայության աշխատակիցները տեղում զանգահարեցին էլեկտրացանց և տեղեկացրին էլեկտրասյան վտանգավորության մասին։ Մասնագետները խոստացան վերացնել խնդիրը։

Քանի դեռ ձյուն կամ անձրև չի տեղացել՝ Ավետիսյանները մտադիր են իրերն արագ հասցնել բարեկամի տուն և այնտեղ բնակվել մինչև այրված տունը նորոգվի։

Հերմինե Միքայելյան