Հեպատիտ c-ի 7 դեպք Քաջարանում

Spread the love
Հեպատիտ c-ի  7 դեպք Քաջարանում

Նախատոնական օրերին Քաջարանի ԲԿ-ում անհանգիստ մթնոլորտ էր։ Գլխավոր բժշկի պաշտոնակատար Վիրաբ Մանասյանը դիմել էր Սյունիքի մարզպետարան։ Պատճառը ներհիվանդանոցային ինֆեկցիան էր՝հեպատիտ C-ի կասկածը։ Բժիշկ Մանասյանը առողջապահության բաժնի պետին խնդրել է օգնել շտկելու ստեղծված իրավիճակը։

«Ամեն ինչ սկսկվել է նրանից,որ 4 հիվանդ դիմել են Կապանի ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունք և ստացել են բուժում:Այստեղ մասնագետները միանգամից կողմնորոշվել են, նախնական ախտորոշում դրեցին՝հեպատիտ ցե»,-ասում է մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության առողջապահության բաժնի պետ Նունե Գևորգյանը : :
Համոզվելու համար,որ ախշտորոշումը ճիշտ է դիմել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց։ Հեպատիտ ցեն այստեղ ևս հաստատվեց։ Տեղում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ,որից հետո Քաջարանի Բկ-ում հետազոտություններ են իրականացվել Հիվանդանոցների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Սյունիքի մասնաճյուղի կողմից։ Մանրէազարեծման գործընթացում շեղումներ են հայտնաբերվել։ Նունե Գևորգյանի խոսքով հետազոտությունները ցույց տվեցին,որ վիրահատարանի գործընթացում առանձնապես շեղումներ չկան։

40 հոգուց արյան նմուշ է վերցվել։ Ընդ որում 22-ը բուժանձնակզմից,իսկ 18-ը նախկին հիվանդներից։ 3 հոգու արյան նմուշների պատասխանները դրական էին ՝հեպատիտ ցեն հաստատվեց։ Նրանք այն մարդիկ էին,ովքեր նախկինում վիրահատվել են Քաջարանի Բկ-ում

Ընդհանուր առմամբ մինչ օրս արված հետազոտությունների հիման վրա արձանագրվել են հեպատիտ ցեով 5 հիվանդ, իսկ վարակվածություն ունեն 2-ը։ Մարդուն այն փոխանցվում է արյան միջոցով։ Եթե համապատսխան բուժում չտրվի այն հետագայում վերածվում է լյարդի ցերոզի, լյարդի չարորակ ուռուցքի:

Հեպատիտ ցեով վարակված անձը լուրջ բուժման կարիք ունի։ Այս դեպքում հիվանդները համապատասպխան բուժում են ստանում պետպատվերի շրջանակներում։Իսկ վիրուսակիրները պարբերաբար պետք է հետազոտվեն,-ասում է բաժնի պետը։ Այս ապհին Քաջարանի ԲԿ-ի վիրահատարանի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է։ հետազոտությունները սրանով չեն ավարտվ ում։ Մարզպետարանի կողմից լուրջ քայլեր են ձեռնարկվել։

Թե ինչն է հեպատիտ ցեի տարածման պատճառ դարձել դեռ վաղ է ասել, վարկածները տարբեր են,-ասում է Նունե Գևորգյանը։ Հարցին վերջնական պատասխան կտրվի առողջապահության պետական տեսչության հետազոտություններից հետո։
Առավել մանրամասն Սոսի հեռուստատեսության «Լուրեր լրատվականի» 13.01.2015 թողարկմանը:
Հերմինե Միքայելյան