73-ամյա Անուշ տատն արդեն 25 տարի է առանց 2 որդիների է դիմավորում Ամանորը

Spread the love
73-ամյա Անուշ տատն արդեն 25 տարի է առանց 2 որդիների է դիմավորում Ամանորը

73-ամյա Անուշ տատն արդեն 25 տարի է առանց 2 որդիների է դիմավորւմ Ամանորը։ Սումգայիթյան ջարդերից հազիվ փրկված ընտանիքի գլխին նոր սև ամպեր կուտակվեցին։ Սկսվեց Արցախյան պատերազմը։ Ավագ որդին՝ Կամոն առանց երկմտելու զենք վերցրեց և առաջիններից մեկը եղավ, որ գնաց պաշտպանելու Արցախը։ Իսկ երբ 1992 թվականին Ղարաբաղի Վաղուհաս գյուղի պաշտպանության ժամանակ առաջնեկը զոհվեց, փոքր եղբայրը՝ Կարենը, վրեժը լուծելու համար որոշեց ինքն էլ գնալ մարտի դաշտ։

73-ամյա Անուշ տատն արդեն 25 տարի է առանց 2 որդիների է դիմավորում Ամանորը

Ցավոք 4 ամիս անց մոր դեռևս չսպիացած վերքը կրկին արյունոտվեց: Կապանի սահմանները պաշտպանելու ժամանակ էլ ընկավ փոքր որդին։ Տղաներից ոչ մեկն էլ չհասցրեց ընտանիք կազմել։ Հիմա 2 եղբայրների աճյուներն էլ հանգիստ ննջում են իրենց իսկ արյունով ազատագրված Արցախյան հողում։ Բաղաբուրջի հուշահամալիր բերված մի բուռն հողն էլ 2-րդ գերզմանն է դարձել նահատակների համար։

73-ամյա Անուշ տատն արդեն 25 տարի է առանց 2 որդիների է դիմավորում Ամանորը

Այսօր արդեն միայն հիշողություններ են մնացել նրանցից։ Տան միակ հարսը լավ է հիշում ամուսնու եղբայրներին։ Իսկ նրանցից ուշադրության պակաս երբեք չի զգացել։

73-ամյա Անուշ տատն արդեն 25 տարի է առանց 2 որդիների է դիմավորում Ամանորը

Ամեն անգամ մայրը խնամքով ձեռքն է վերցնում որդիների լուսանկարներն ու շքանշանները և ասում. «Անկախ ամեն ինչից հպարտ եմ, որ տղաներս արժանի գործի համար զոհվեցին»։

73-ամյա Անուշ տատն արդեն 25 տարի է առանց 2 որդիների է դիմավորում Ամանորը

Հիմա Անուշ տատի միակ մխիթարանքը միջնեկ տղան է. 6 երեխաների հայրը եղբայրների փոխարեն էլ է մորը թոռներ պարգևել։

73-ամյա Անուշ տատն արդեն 25 տարի է առանց 2 որդիների է դիմավորում Ամանորը

Այսօր հենց թոռներն են ընտանիքում լրացնում քաջորդիների պակասը։ Կամոն հորեղբայրների ազատագրած հայրենի երկրի սահմաներնն է պաշտպանում, իսկ փոքրիկ Կարենը դեռևս դպրոցում է սովորում։ 6 թոռների ու 2 ծոռների տեր Անուշ տատն էլ միայն մի ցանկություն ունի. երկիրը խաղաղ լինի, ոչ մի մայր չսգա որդու մահը։

Լիլիթ Գևորգյան