Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս

Spread the love
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս

Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Մեզ և Ձեզ մեծ ավետիս, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի: Հունվարի 6-ին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության օրը մարդիկ իրար տեսնելիս հենց այսպես են ողջունում: Հայ Առաքելական եկեղեցիներում տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան: Կատարվում է Ճրագալույցի արարողություն, մատուցվում է Սուրբ պատարագ: Մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը: Տոնի առթիվ պատարագ մատուցվեց նաև Կապանի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս

Ըստ Ավետարանի, երբ Օգոստոս կայսրը հրամայեց մարդահամար անցկացնել Հովսեփը Սուրբ Կույս Մարիամի հետ գնաց Բեթղեհեմ: Երբ Սուրբ Կույսի հղիության օրերը լրացան գիշերելու տեղ չգտնվեց և նրանք ստիպված տեղավորվեցին մի քարայրում, որտեղ և ծնվեց մանուկ Հիսուսը: Ծննդյան վկաները հովիվներն էին, իսկ արևելքից եկած մոգերը երգրպագեցին ու ընծաներ մատուցեցին Մանուկին:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս

Սուրբ ծննդյան հետ միասին Հայ առաքելական եկեղեցին տոնում է նաև Մկրտությունը: Պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեք: Տեր Վահան Քահանա Հեբոյանը Խաչով ու Մյուռոնով օրհնելով ջուրը բաժանեց հավատացյալներին: Ավանդության համաձայն ջուրը բուժիչ դեղ է հիվանդների համար: Կապանցիներից շատերը իրենց պարտք են համարում գոնե այս օրը անպայման այցելել եկեղեցի և աղոտթ հղել առ աստված:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս

Սուրբ ծննդյան հաջորդ օրը հիշատակվում է որպես մեռելոց։ Բոլոր եկեղեցիներում մատուցվում է հոգեհանգստյան կարգ:

Լիլիթ Գևորգյան