ԶՊՄԿ-ն հերթական անակնկալը մատուցեց քաջարանցիներին

Spread the love

Գաղտնիք չէ, որ Քաջարանը կազմակերպվող միջոցառումներով, յուրօրինակ զարդարանքով միշտ էլ տարբերվում է մարզի մյուս քաղաքներից: Եվ իհարկե այդ ամենը քաղաքում գործող հսկա արդյունաբերական ձեռնարկության շնորհիվ է իրականություն դառնում: ԶՊՄԿ-ն հերթական ամանորյա նվերն էր մատուցել քաջարանցիներին: Քաղաքին գեղեցիկ ու լուսավոր տեսք հաղորդելուց բացի, տոնական տրամադրությունը լիարժեք դարձնելու համար կոմբինատի հովանավորությամբ Քաջարանի քաղաքապետարանը կազմակերպել էր ամանորյա համերգ ՝ մայրաքաղաքից հրավիրված մեծ ու փոքր երգիչ, երգչուհիների մասնակցությամբ:

ԶՊՄԿ-ն հերթական անակնկալը մատուցեց քաջարանցիներին

Մանուկների ուրախությունը կրկնապատկելու համար հյուր էին եկել նաև հին ու նոր ժամանակների սիրված մուլտֆիլմերի հերոսները: Առանց ժամանակ կորցնելու քաջարանցիները շտապում էին բաց չթողնել հեքիաթային հերոսների հետ նկարվելու ու գրկախառնվելու առիթը:

ԶՊՄԿ-ն հերթական անակնկալը մատուցեց քաջարանցիներին

Ամանորյա միջոցառումը լի էր նաև նորամուծություններով: Կազմակերպիչները մանդարինը համարելով Նոր տարվա խորհրդանիշներից մեկը, որոշեցին մի փոքր խախտել քաղաքը մաքուր պահելու կանոնները: Տոնածառի հարևանությամբ մանդարինով լի արկղերից կարող էին օգտվել բոլորը և գետնին թափել կճեպները՝ քաղաքում տարածելով մանդարինի անուշ հոտը:

ԶՊՄԿ-ն հերթական անակնկալը մատուցեց քաջարանցիներին

ԶՊՄԿ-ի վարչական տնօրեն Վահե Հակոբյանը Ամանորի առթիվ իր շնորհավորանքի խոսքը հղեց քաջարանցիներին, նշելով, որ բոլոր միջացառումները կազմակերպվում են առաջին հերթին երեխաների առօրյան հետաքրքիր ու հիշարժան դարձնելու համար:Իսկ ձեռնարկությունը տարին ամփոփել է պետության հանդեպ բոլոր պարտավորությունները կատարած:

ԶՊՄԿ-ն հերթական անակնկալը մատուցեց քաջարանցիներին

Իսկ քաղաքապետ Վարդան Գևորգյանը այն համոզմունքը հայտնեց, որ Քաջարանը յուրաքանչյուրի մեջ ընկալվում է որպես միասնական քաղաք և հենց այդ միասնականության անրդյունքում էլ կազմակերպվեց Ամանորին ու Սուրբ ծննդյան տոներին նվիրված միջոցառումը: Եթե միասին ապրում ու աշխատում ենք, ուրեմն միասին էլ պետք է ուրախանանք,- այսպես է կարծում համայնքի ղեկավարը:

ԶՊՄԿ-ն հերթական անակնկալը մատուցեց քաջարանցիներին

Քաջարանցիներին ու բոլոր սյունեցիներին իր շնորհավորանքն ու բարեմաղթանքը հղեց նաև Քաջարանի հոգևոր հովիվ Տեր Շիրակ քահանա Խանոյանը: Հույսով ու հավատով լցված, առողջ ու երջանիկ ապրենք խաղաղ երկնքի տակ, սա իմ ու յուրաքանչյուրիս ցանկույթյունն է,- կարծում է հոգևոր հովիվը և խորհուրդ տալիս երբևէ չհուսահատվել աշխարհի մարտահրավերների առջև:

ԶՊՄԿ-ն հերթական անակնկալը մատուցեց քաջարանցիներին

Տոնական բարեմաղթանքներին միացան նաև քաջարանցիները: Սա այն դեպքերից է, երբ մեծերի ու փոքրերի երազանքները հիմնականում համնկնում են:
Բայց ինչ ամանորյա միջոցառում առանց Ձմեռ պապի ու ձյունանուշի: Քաջարանցիները անհամբերությամբ էին սպասում հեռավոր սառցե թագավորությունից ժամանած հյուրերին: Բացականչությունները դրա ապացույցն էին:

ԶՊՄԿ-ն հերթական անակնկալը մատուցեց քաջարանցիներին

Այսքանով Նոր տարվա անակնկալները չսպառվեցին: ԶՊՄԿ-ի հովանավորությամբ քաղաքի 0-12 տարեկան բոլոր երեխաներին նվերներ բաժանվեցին, իսկ համերգային ծրագրի ավարտից հետո քաղաքի գունագեղ լուսավորությանը միացավ հրավառությունը:

ԶՊՄԿ-ն հերթական անակնկալը մատուցեց քաջարանցիներին

Լիլիթ Գևորգյան