Մակելելեն կարող է վերադառնալ Ռեալ
Ֆրանսիացի Կլոդ Մակելելեն, ով ժամանակին կրել է «Ռեալի» մարզաշապիկը, կարող է տեղ զբաղեցնել «արքայական» ակումբի մարզչական շտաբում:
Ինչպես հայտնում է Le Parisien-ը, եթե Կարլո Անչելոտին հաջորդ մրցաշրջանում աշխատի Մադրիդում, ապա իր հետ կտանի նաև Մակելելեին: Այժմ Մակելելեն Անչելոտիի օգնականն է ՊՍԺ-ում և նրանց համատեղ աշխատանքի արդյունքն ակնհայտ է:
Հիշեցնենք, որ նախկին ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում հանդես է եկել 2000-2003 թվականներին: