5 աղջիկների մոր երազանքը սեփական չորս պատ ունենալն է

Spread the love
5 աղջիկների մոր երազանքը սեփական չորս պատ ունենալն է

\’\’ էս ճանապարհով եկեք աստիճանները կան իջեք»,-տիկին Ռայան տուն տանող կարճ ճանապարհն է հուշում։ 3 տարեկան Մանեն էլ կողքից ուղղորդում է տատիկին։ Մոտենալով սկսում է ամոթխած ժպտալ ու անհանգիստ շարժումներ անել։ Հետո էլ զարմացած դես ու դեն նայում։
Կանաչ վարգույրից այն կողմ հյուրասենյակն է` արդեն տոնական հանդերձանքով։ Եղևնին զարդարել են` գույնզգույն փուչիկները ամրացրել, որքան հնարավոր է բարձր`Մանեի ու Մարիայի ձեռքից հեռու:Ընտանիքի ամենակրտսերները շատ հետաքրքրասեր ու չարաճճի են։ Օրվա այս ժամին տանը համեմատաբար հանգստ է։ Մարիամը, Մոնիկան ու Մելինեն դպրոցում են` փոքրիկներն էլ իրենց համար խաղում են։

5 աղջիկների մոր երազանքը սեփական չորս պատ ունենալն է

Ռայա տատը մեծի իրավունքով ու սկեսրոջ արտոնությամբ սկսում է ներկայացնել ընտանիքի պատմությունը ամենասկզբից։ Գյուղում աշխատանք չունենալու պատճառով 7 տարի առաջ հարսն ու տղան Գորիսի Տեղ գյուղից որոշեցին տեղափոխվել Սյունիք գյուղ և աշխատանքի անցնել «Վամաքս» ընկերության անասնապահական ֆերմայում։ Եկան ու հիմնավորվեցին այստեղ ընտանիքին էլ կամաց-կամաց համալրվեց ։

1,5 տարեկան Մարիան մայրիկի գրկից չի իջնում։ Ընտանիքի ամենափոքր անդամը շատ կամակոր է` ծիծաղելով ասում է Անահիտը։ 5 աղջիկների մայրը պատմում է , որ 2-րդ հղիությունից հետո ցանկացել են արու զավակ ունենալ ու հենց այդ հույսով էլ ծննդաբերել է,սակայն, այսօր 5 դուստրերի է մեծացնում։
5 երեխաների անունները Մ տառով են սկսվում։ Որևէ խորհուրդ չկա ասում է բազմազավակ մայրիկ, պարզապես այդպես են ցանկացել։ 1,5 տարեկան Մարիան էլ ,որ ծնողները կարծում էին, թե տղա պետք է լինի, որոշել էին Մանվել անվանել, սակայն, Մանվելը` Մարիա դարձավ (ժպտում) է։
Իսունցների ընտանիքի տղա ունենալու սպասումերը առայժմ չեն արդարացել, սակայն Անահիտը չի տրտնջում ։ Ասում է ուրեմն Աստված իրենց աղջիկներ է բաշխել։ 30 տարեկանում արդեն 5 երեխաների մայրը է ։ Շուտ է ամուսնացել ընդամենը 15 տարեկան էր։

Երկհարկանի,կիսավեր շենքում է բնակվում ընտանիքը։ Տունը իրենցը չէ ու ընտանիքի հոգսերն էլ քիչ չեն։ Ամուսիների ստացած աշխատավարձն է եկամուտի հիմնական աղբյուրը այն էլ հազիվ սննդի վրա է ծախսվում ու երեխաների հագուստի ։
Ընտանիքը նպաստ չի ստանում , այսօրվա պայմաններում էլ ապրելը գնալով դժվարանում է։ Երեխաները մեծանում են` պահանջները շատանում։ Հարցին ,թե ինչպես են հասցնում Անահիտը պատասխանում է `կարևորը զավակաները սոված չեն մնում, բայց դե իրենք էլ կցանկանան բարեկեցիկ ապրել, գոնե տարրական կենցաղային պայմաններ ունենան։

5 աղջիկների մոր երազանքը սեփական չորս պատ ունենալն է

2 սենյակը, որ ընկերություն է հատկացրել այնքան էլ բարվոք վիճակում չէ , սակայն, գոնե նախկինի պես վարձ չեն տալիս` ասում է տանտիրուհին ։Օրական 5 հաց է թխում, եթե հյուրեր չեն ունենում իրենց բավականացնում է։
Չնայած երեխաներին դժվարությամբ են պահում չեն ափսոսում ,որ 5 զավակներ են լույս աշխարհ բերել։ Հետո էլ իրենք մեզ կպահեն կատակում է Անահիտն ու ավելացնում 1,5 տարեկան Մարիան արդեն խոստացել։

5 աղջիկների մոր երազանքը սեփական չորս պատ ունենալն է

Ամանորի հրաշքը այս ընտանիքի համար կլինի սեփական չորս պատը ունենալը։ Երազանքը բազմազավակ մայրիկի տնավորվելը կլինի։ Ամեն ինչի հետ հարմարվել ու փորձում են ստեղծել քչից շատից։ Անահիտը վերհիշում է 0-ից են տուն դրել, հիմա փառք Աստծո առաջին անհրաժեշտության իրերը ունեն։ Երեխաներն էլ մեծանում են շուտով արդեն ուսման տալու մասին պետք է մտածեն։ Մասնագիտության ընտրության հարցում նույնիսկ 4-ամյա Մանեն է կողմնորոշվել: Ուզում է վարսահարդար դառնալ: