Հիվանդ որդուն և թոռան խնամող տիկին Արմեդային Կապանի համար 2 ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները ամանորի նախաշեմին անակնկալ են մատուցել

Spread the love
Հիվանդ որդուն և թոռան խնամող տիկին Արմեդային Կապանի համար 2 ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները ամանորի նախաշեմին անակնկալ են մատուցել

Կապանի համար 2 ավագ դպրոցի միջանցքում տիրող անսովոր իրարանցումը դասամիջոցը ազդարարող զանգի հետ կապված չէ։ Արկղերը, տոպրակները, կապոցներն ու նվերներն էլ պատահական չեն այստեղ հայտնվել։ Գնալով էլ նրանց քանակը ավելանում էր։
Բոլորը հավաքվել են, գրեթե ամեն ինչ կազմ-պատրաստ է. երեխաները շտապում են հյուընկալվելու Արմեդա Վարդազարյանի ընտանիքում։ Կապանի հեռավոր թաղամասերից մեկում բնակվող տիկին Արմեդայի խնամքի տակ են հիվանդ որդին ու թոռը։
Աշակերտները հանուն այսօրվա ոչինչ չեն խնայել։ Ասում են տիկին Արմեդայից ստացված նամակը նրանց շատ է հուզել։ Անմիջապես համախմբվել են ու մտածել թե ինչպես կարող են օգնել։
Երեխաների խոսքով մեկ միասնական բռունցք դարձած ցանկացել են աջակցել ընտանիքին։ Կարևորը բարեգործություն են անում և ուրախություն պատճառում իրենց կարիքը զգացող մարդկանց։

Հիվանդ որդուն և թոռան խնամող տիկին Արմեդային Կապանի համար 2 ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները ամանորի նախաշեմին անակնկալ են մատուցել

Հյուրերին այստեղ չէին սպասում ։Աշակերտները իրենց նվերները հանձնեցին։ Տիկին Արմեդան էլ ուշադրությունից ու իր նամակը անարձագանք չթողնելու համար շնորհակալական խոսքերը չէր խնայում։
Փոքրիկ Դավիթը շատ էր ուրախացել։Այսքան շատ ընկերների դեռ չէր հանդիպել։ Թեպետ դժվար է խոսում ,միայն բառեր է ասում, նրանց հետ նույնիսկ երգեց ու միայն դեմքին նայելով կարելի էր հասկանալ ,որ շատ է ոգևորվել։

Հիվանդ որդուն և թոռան խնամող տիկին Արմեդային Կապանի համար 2 ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները ամանորի նախաշեմին անակնկալ են մատուցել

Արմեդա Վարդազարյանը Կապանի համար 2 ավագ դպրոցի շրջանավարտ է ։Դա է պատճառը, որ հենց կրթօջախին է դիմել աջակցություն ստանալու համար։
Ամանորյա տոները մոտենում են։ Այս ընտանիքը հրաշքներին հավատում ու սպասում է։ Տիկին Արմեդան հոգսերից ու խնդիրներից թևաթափ չի լինում, չէ որ նոր տարին նոր անակնկալներ է խոստանում ու հույս ունի, որ իր բոլոր երազանքները ի կատար կածվեն։

Հիվանդ որդուն և թոռան խնամող տիկին Արմեդային Կապանի համար 2 ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները ամանորի նախաշեմին անակնկալ են մատուցել

Իր ընտանիքը բազմիցս է ուշադրության կենտրոնում հայտնվել։ Միշտ էլ հավատացել, որ բարի մարդիկ կան։ Ասում է տորների նախաշեմին նման անակնկալը լավ սկիզբ է խոստանում։

Հիվանդ որդուն և թոռան խնամող տիկին Արմեդային Կապանի համար 2 ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները ամանորի նախաշեմին անակնկալ են մատուցել