Անմահությամբ գնացին անսահմանություն

Spread the love
Անմահությամբ գնացին անսահմանություն

Հայրենասիրական երգեր ծնվել են ու դեռ կծնվեն, քանի դեռ չի ավարտվել հայրենի հողի համար պայքարը, այդ հողի համար չեն դադարում զոհվել քաջորդիներ, ովքեր գեղեցիկ ապրելու համար գեղեցիկ մեռնել գիտեին: Իսկ սերունդները պարտավոր են վառ պահել նրանց հիշատակը: Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում նույնպես հիշում, գնահատում և մեծարում են նահատակներին:

Անմահությամբ գնացին անսահմանություն

Դպրոցը իր պարտքը համարեց 8 դասարան անվանակոչել Արցախյան հերոսամարտում զոհված քաջարի շրջանավարտների անունով, ովքեր զինվորագրվեցին կամավորական ջոկատներին ու անցան հայրենի գյուղերի սահմանները անառիկ պահելու գործին: Սեփական մարմնով ու արյամբ պատնեշ դարձան ու անմահացան: Նրանք իրենց արաքով շարունակում են հայրենասիրության օրինակ ծառայել:

Անմահությամբ գնացին անսահմանություն

20 տարի առաջ կրթօջախը կորցրեց խիզախ շրտանավարտներից մեկին՝ 20-ը նոր բոլորած Գրիգոր Մնացականյանին: Նոր էր սկսել սիրել, բայց ինչպես մնացած երազանքները, դա էլ անավարտ մնաց: Գնաց թաց աչքերով թողնելով մորն ու սիրած աղջկան:

Անմահությամբ գնացին անսահմանություն

Եթե մենք կորցնենք Արցախը, ապա կշրջենք մեր պատմության վերջին էջը: Այս կարգախոսով էին մարտնչում մեր զինվորները: Անմահությամբ գնացին ասահամանություն ազգին թողնելով անուն, իսկ ծնողներին անհագ կարոտ: Միայն լուսանկարներն ու շնորհակալանքի խոսքերն են, որ փոքր ինչ կարող են սփոփանք դառնալ որդեկորույս մոր սրտին:

Եթե մենք չենք զգում պատերազմի շունչը, նշանակում է մեր տղաները պատվով են կատարում իրենց պարտքը,- համոզված էին ներկաները: Իսկ աշակերտների խրոխտ երգը ապացույցն է այն բանի, որ կան ու դեռ էլի կծնվեն գրիգորներ ու ալբերտներ, ովքեր հայրենիքի համար չեն խնայի ամենաթանկը՝ կյանքը:

Լիլիթ Գևորգյան