Հունվարի 1-ից Հայաստանում աշխատանքային կենսաթոշակը 14%-ով կբարձրանա

Spread the love

Հունվարի 1-ից Հայաստանում աշխատանքային կենսաթոշակը 14%-ով  կբարձրանա[/img]

2015 թվականի հունվարից 1-ից Հայաստանում աշխատանքային կենսաթոշակը 14%-ով կբարձրանա,- այս մասին դեկտեմբերի 11-ին կայացած Կառավարության նիստից հետո հայտարարել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքայհին բաժիններն արդեն ստացել են համապատասխան հանձանարարկանները:

«Սահմանվելու է աշխատանքային կենսաթոշակը հաշվարկելու համար հիմք հանդիսացող հիմնական կենսաթոշակի չափը. 16 հազար դրամ նախկին 14 հազարի փոխարեն: Աշխատանքային մեկ տարվա արժեքը համապատասխանաբար մինչև 10 տարվա աշխատանքային ստաժի դեպքում 700- փոխարեն սահմանվելու է 800 դրամ, 10 տարուց ավելի ստաժի դեպքում 450 դրամի փոխարեն սահմանվելու է 500 դրամ: Ծերության նպաստի չափը հունվարի 1-ից սահմանվելու է 16 հազար դրամ»,- ասում է Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքայհին բաժնի պետ Արմենակ Բեգլարյանը:

Կենսաթոշակի չափերը սահմանվել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց, կերակրողին կորցրած անչափահասի համար: Անփոփոխ կմնան զինվորական կենսաթոշակների, պետական պաշտոններ զբաղեցնող քաղաքացիների և ապահովագրական ստաժի չափերը:

«Առաջի խմբի հաշմանդամին և հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար կսահմանվի 21500 դրամ, երկրորդ կարգի հաշմանդամի համար 19000, երրորդ խմի հաշմանդամի համար՝ 16000 դրամ: Կերակրող կորցնելու դեպքում սոցիալական նպաստի չափը կսահմանվի 16000 դրամ, իսկ 2 ծնող կորցրած, 18 տարին չլրացած երեխայի համար, ով սովորում է առկա ուսուցմամբ մինչև 23 տարեկանը, կսահմանվի 80 հազար դրամ»,- ասում է Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքայհին բաժնի պետ Արմենակ Բեգլարյանը:

Անկախ այն հանգամանքից, որ եկող տարվա առաջին տասնօրյակը ոչ աշխատանքային է, այնուամենայնիվ կենսաթոշակները կվճարվեն սահմանված ժամկետում,- ասում է տարածքային բաժնի պետը. «2015թ հունվար ամսվա կենսաթոշակները կսկսեն վճարվել հունվարի 5-ից»:

Բաժնի պետի խոսքով Կապանի և Քաջարանի տարաշածրջաններում հաշվառված են 10200 կենսաթոշակառուներ:

Լիլիթ Գևորգյան