Կայացավ 2014 թվականի Կապանի համայնքի ավագանու վերջին նիստը

Spread the love
Կայացավ 2014 թվականի Կապանի համայնքի ավագանու վերջին նիստը

Տարվա խնդիրների քննարկման վերջին նիստը Կապանի համայնքի ավագանին սկսեց,մեկ րոպե լռությամբ` հարգելով քաղաքապետի մամուլի քարտուղար Գոհար Իսախանյանի հիշատակը։

Այնուհետև անցան օրակարգում տեղ գտած 23 հարցերին։ Առաջին երկուսը աղբահանության ոլորտին էին առնչվում։ Միաձայն հաստատվեց վճարների հաշվարկման և գանձման կարգը, իսկ ահա համայնքի վարչական տարածքում աղբահանություն կազմակերպելու համար աղբահանության վճարի ու շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման ,փոխադրման համար տրամադրվող թույլտվության նոր վճար սահմանելու հարցը քննարկման տեղիք տվեց։

«Փոփոխությունը կատարվում է օրենքի սահմաններում, եթե ուրիշ համայնքներում ըստ զանգվածի 1 տոննայի համար սահամանվում է 10 հազար դրամ,մենք 7 հազար ենք առաջարկում բնակիչներին» ,-հայտարարեց կոմունալ ծառայության տնօրենը ու ավելացրեց առաջարկությունը հիմնավորված է։

Կայացավ 2014 թվականի Կապանի համայնքի ավագանու վերջին նիստը

Քննարկումների արդյունքում ավագանու անդամներից մեկը առաջարկեց աղբահավաք մեքենան փոխել ։ Համայնքի ղեկավարն էլ հիշեցրեց՝ նախկին գնային քաղաքականությունը մենք ինքներս որոշեցինք, միևնույն ժամանակ սա պարտադիր պայման չէ։Քաղաքացին ինքն է որոշում դիմել կոմունալ ծառայությանը շինարարական աղբը տեղափոխելու համար թե սեփական միջոցներով գործը գլուխ բերել։

Ավագանու նիստին ներկա 9 անդամների 8 կողմ և մեկ դեմ ձայների հարաբերակցությամբ հարցը ընդունվեց։ Միաձայն քվերակությամբ հաստատվեցին քաղաքում տեղական տուրքերի և վճարների համայնքային ոչ առևտրյանին կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը։

Շահումյան փողոցի համար վեց շենքում գտնվող հասարակական նշանակության ոչ բնակելի տարածքը 3 տարի ժամկետով վարձակալության իրավունքով հանրապետության քաղաքաշինության նախարարության քաղաքաշինության պետական տեսչության Սյունիքի տարածքային ստորաբաժանմանը տրամադրելու հարցը ավագանու շատ անդամների վիճելի թվաց։ Ամսական վարձավճարը 26 հազար 700 դրամ է սահմանվել։

Համայնքի սեփականություն համարվող մի շարք բնակարաններ անհատույց նվիրատվության կարգով տրամադրվեցին փաստացի այն զբաղեցնող բնակիչներին։ Շահումյան փողոցի 38/ 27, Թումանյան փողոցի 3 /33, Շահումյան փողոցի 2/ 64 հասցեներում գտնվող տարածքները հրապարակային սակարկություններով օտարվեցին։

Օրակարգը սպառվեց 23-րդ հարցով.հաստատվեց 2015 թվականի բյուջեի նախագիծը։