Դրամական պարգևներ գայլերի որսի դիմաց

Spread the love

Դրամական պարգևներ գայլերի որսի դիմաց

Անցել են այն ժամանակները, երբ կենդանական ու բուսական աշխարհի կարգավորումը ապահովում էր միայն բնությունը: Մարդու ներգործությունը կամա, թե ակամա ակտիվացել է, ինչը կարծես դուր չի գալիս անտառի բնակիչներին: Վերջիններս էլ փորձում են գլխների ճարը տեսնել ինչպես կարող են: Ապացույցը վերջին ժամանակներս գայլերի անցանկալի այցելութուններն են գյուղեր. հեռանում են մարդկանց վատ հիշողություններ թողնելով: Բնակիչները միշտ չէ, որ դեպքի մասին տեղեկացնում են համապատասխան կառույցներին:
Դրամական պարգևներ գայլերի որսի դիմաց

Գայլերի հարձակման վերջին դեպքը մարզում մի քանի օր առաջ էր գրանցվել: Տուժողները Կապանի տարածաշրջանի Գեղիի գյուղական համայնքի բնակիչներն էին: 7 հորթի և մեկ ձիու մտրուկի էին վնասել անկոչ հյուրերը: Այս տարվա ընթացքում 4 նման դեպք է գրանցվել մարզի տարածքում, հիմնականում սեպտեմբերից հետո: Նման դեպքերից խուսափելու համար մի քանի տարի է կառավարությունը որոշել է գայլերի որսի դիմաց պարգևատրումներով հնարավորինս կարգավորել խնդիրը:

Յուրաքանչյուր գայլի մորթու համար պետությունը 100 հազար դրամ է նախատեսել: Մորթու ընդունումը սկսվել է նոյեմբերից, որը կավարտվի ամսվա վերջին: Մարզում այս տարի 12 հանձնման և պարգևատրման դեպք է գրանցվել,- ասում բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լևոն Պետրոսյանը: Եթե գայլերի ու շնագայլեի որսը ոչ միայն արգելված չէ, այլև խրախուսվում է, ապա որոշ կենդանիների դեպքում տուգանքներ են սահմանված:
«Չի թույլատրվել այս տարի վայրի խոզի և նապաստակի որսը»,- ասում տարածքային բաժնի պետը:

Տարածքային բաժնի պետը ամփոփելով 2014-ը նշեց, որ անցած տարվա համեմատ պատկերը գրեթե նույն է: Ստուգումներն իրակացրել են, իրավախախտումները գրանցել, տուգանգներն էլ հաշվարկել:
Օգոստոսի 24-ից մեկնարկած սիրողական որսաշրջանը կավարտվի փետրվարի 15-ին: Այդ օրվանից սկսած կարգելվի նաև գայլերի և շնագայլերի որսը:

Լիլիթ Գևորգյան