Կտրուկ գնաճի պարագայում կապանցիները մտածում են օրվա հացի մասին

Spread the love
Կտրուկ գնաճի պարագայում կապանցիները  մտածում են օրվա հացի մասին

\’\’Վույյյ էս ինչա,ամենաքիչը 10 տոկոսով թանկացելա»,-նման արձագանքներ վերջին 3 օրերին վաճառողները շատ են լսում։ Մի գիշերվա ու նույնիսկ մեկ ժամվա ընթացքում առևտրի կետերում ապրանքների գներերը փոփոխում են։ Շվարած սպառողները դես ու դեն նայում, երկմտում, հետո էլ մտավախություն ունենալով ,որ էլի կթանկանա ստիպված գնումներ կատարում։

Կապանցիները առաջին անհրաժեշտության ապրանքատեսակներից առաջին հերթին շտապում են շաքարավազ գնել։ Օրինակ մեր այցելած խանութներից մեկում կեսօրին այն արդեն սպառվել էր , ձավարեղենի կողքին շաքարավազի տեղը դատարկ էր։

Թանկացումներն անխուսփելի են` ասում են վաճառողները ու ավելացնում հավաբար վաղվանից ստիպված կլինեն գնապիտակներ նորերով թարմացնել։ Հավկիթը այժմյան 80 դրամի փոխարեն չի բացառվում, որ հասնի 110-ի, աճելու միտում ունեն նաև ձեթի ,շաքարավազի , կոնֆետների գները. դե հնդկաձավարի մասին էլ սպառողները չեն խոսում նախկին 650-ի փոխարեն` մեկ կիլոգրամ հնդկաձավարը այսօր արժե 800 դրամ։

Դրամի կտրուկ արժեզրկումը բնակիչների շրջանում դժգոհությունների տեղիք է տվել։ Վաճառակետերում փակցված գնապիտակների թվերը զարմացնում ու միևնույն ժամանակ բարկացնում են նրանց։ Համատարած թանկությունը վաճառողների սրտով էլ չէ։ Տեսախցիկի առաջ խոսել չցանկացողները ,կադրից դուրս իրենց մտահոգությունն էին արտահայտում։ Օրինակ մայրաքաղաքի վաճառողները միմիայն դոլարով են ապրանքը վաճառում։

Կապանի բանկերում դեկտեմբերի 17-ին ժամը 14-ի դրությամբ դոլարը վաճառում էին 550, իսկ եվրոն 714 դրամով։ Գերարժեվորված դոլարի պատճառով ապրանքների գները միջինում 200-300 դրամով ավելացել են , իսկ պատճառաբանությունը՝ ներկրվող ապրանքները գնում են դոլարով դա է : Հայաստանում դրամի իրական գինը հայտնի կլինի ազգային արժույթի գերարժեզրկման պատճառների վերացումից հետո: Ներկայումս ՀՀ դրամը գերարժեզրկված է, և սպեկուլյացիոն ու անհարկի իրավիճակի վերացումից հետո ՀՀ դրամը զգալիորեն կարժևորվի: Այս մասին հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

Ազգային ժողովում էլ դեկտեմբերի 17-ին փակ նիստում քննարկվեց Հայաստում ստեղծված ֆիննասական իրավիճակ։ Իսկ կապանցիները նախատոնական հաշվարկներ ու ոչ էլ տոնական ճաշացանկը չեն շտապում կազմել։ Կտրուկ գնաճի պարագայում մտածում են օրվա հացի մասին ։