Կբարձրանա արդյո՞ք գազի գինը

Spread the love

http://hasarakutyun.am/wp-content/uploads/Gazprom-Armenia.jpg

Վերջին շրջանում գրեթե բոլորի խոսակցությունը դրամի, ռուբլու, դոլարի շուրջ է ծավալվում: Մարդկանց մտահոգում են օրեցօր թանկացող ապրանքների գները: Իսկ կբարձրանա արդյոք գազի գինը կապված տարադրամի փոխարժեքի տատանումների հետ,- Սյունիքի ԳԳՄ տնօրեն Արթուր Խաչատրյանը ասում է՝ ժամանակը ցույց կտա, առայժմ նման խոսակցություններ չկան: Բնակչությունը սպառած գազի համար վճարում է դրամով, իսկ ներկրող ձեռնարկությունը դոլարով, ինչը ընդանրապես ձեռնտու չէ:

Կբարձրանա արդյո՞ք գազի գինը

Ինչպես տնօրենը նշեց այսօրվա դրությամբ Գազպրոմարմենիան հանրային ծառայություններին գազի գնի փոփոխության առաջարկության հայտ չի ներկայացրել: Մասնաճյուղի տնօրենը նաև ամփոփեց անցած 11 ամիսները: Նախորդ տարվա նույն ժամանակահտվածի համեմատ բնակիչ-բաժանորդների աճ է գրանցվել ՝ 23 հազ 900 –ից հասնելով 24 հազ. 250-ի: Ավելացել են նաև դիմող իրավաբանական անձինք:

Այս տարի ջեռուցման սեզոնը սկսվել է հոկտեմբերի 15-ից: Անցած տարվա համեմատ մոտ 300 հազ խմ ավելի գազ է մաատակարարվել մարզին: Տնօրենի խոսքով ավելի շատ գազ են սպառում Կապանի և Քաջարանի բաժանորդները, ինչը վերջինիս կարծիքով պայմանավորված է նրանով, որ արդյուաբերական քաղաքներ են և ընտանեկան բյուջեն համեմատած ավելին է:

Կբարձրանա արդյո՞ք գազի գինը

Տնօրենը նաև խոսեց գալիք տարվա անելիքների մասին: 2015-ին Կապանի տարածաշրջանի գյուղական համայնքներին ևս գազ մատակարարելու ծրագրեր կան, որոնք կիրականացվեն կամ բյուջեի կամ էլ դրամաշնորհների միջոցով, քանի որ Գազպրոմարմենիան համայնքների գազաֆիկացման համար ներդրումներ չի կատարում:

Կբարձրանա արդյո՞ք գազի գինը

Ինչպես մասնաճյուղի տնօրենը նշեց տարին բարենպաստ էր աշխատակիցների համար: Մոտ 2 անգամ բարձրացավ աշխատավարձը, եղան նաև խրախուսանքներ:

Լիլիթ Գևորգյան