Դպրոցներին հատկացվող գումարներից առաջնահերթությունը տալիս են ջեռուցմանը

Spread the love

Դպրոցներին հատկացվող գումարներից առաջնահերթությունը տալիս են ջեռուցմանը

Ուսումնական հաստատություններում ջեռուցումը սովորաբար սկսվում է նոյեմբերի 15-ից: Սակայն այս ուսումնական տարում եղանակային ցուրտ պայմանները ստիպեցին մի շարք դպրոցներում գրեթե 2 շաբաթ շուտ տաքացնել դասասենյակները: Սահմանված ջերմաստիճանը ապահովելը դպրոցի տնօրենները կարևոր են համարում: Թիվ 13 հիմնական դպրոցի տնօրեն Զավեն Ստեփանյանի խոսքով այս տարվա համար հատկացված 3 մլն 332 հազար դրամը բավարար կլինի տաք դասասենյակներում դասապրոցեսն իրականցնելու համար: Դասասենյակների տաքացմանը նպաստում է նաև դպրոցի դիրքը-, նշում է տնօրենը:

Դպրոցներին հատկացվող գումարներից առաջնահերթությունը տալիս են ջեռուցմանը

Թիվ 9 ավագ դպրոցի տնօրեն Գագիկ Հովհաննիսյանը ևս նշեց, որ փորձում են առավելագույնս ապահովել սահմանված ջերմաստիճանը: Դպրոցի պահպանման համար հատկացվող գումարներից առաջնահերթությունը տալիս են ջեռուցմանը: Մոտ 4 մլն 450 հազար դրամ են հատկացրել:

Դպրոցներին հատկացվող գումարներից առաջնահերթությունը տալիս են ջեռուցմանը

Քանի որ դպրոցը ունի մի քանի մասնաշենք, երկար միջանցք, կաթսայատունն էլ հեռու է բնականաբար ավելի շատ վառելիք ենք օգտագործում,- ասում է դպրոցի տնօրենը: Վերջինիս խոսքոմ միայն մարզադահլիճում է, որ ջերմաստիճանը նախատեսվածից փոքր ինչ ցածր է:

Դպրոցներին հատկացվող գումարներից առաջնահերթությունը տալիս են ջեռուցմանը

Մեր նկարահանման պահին դասերը գրեթե ավարտվել էին: Բայց ներկա աշակերտներից շատերն էլ դասասենյակներում առանց վերարկուների էին նստել: Նրանք ևս չէին դժգոհում պայմաններից:

Դպրոցներին հատկացվող գումարներից առաջնահերթությունը տալիս են ջեռուցմանը

Երկու դպրոցներում էլ իրականացվում է լոկալ ջեռուցում, որը սակայն շուրջօրյա չէ: Ջեռուցման կաթսաները միացվում են վաղ առավոտվանից և անջատվում դասերն ավարտվելուց հետո:

Լիլիթ Գևորգյան