Շարունակվում է «Սիսիանի լրատու» ՍՊԸ-ի և քաղաքապետարանի մի շարք աշխատակիցների գործով դատական նիստը

Spread the love

Շարունակվում է "Սիսիանի լրատու" ՍՊԸ-ի և քաղաքապետարանի մի շարք աշխատակիցների գործով դատական նիստը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սիսիանի լրատու» ՍՊԸ տնօրեն Արմեն Հովակիմյանի, նույն ընկերության հաշվապահ Հասմիկ Եսայանի, Սիսիանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսա-տնտեսական բաժնի պետ Կարեն Դանիելյանի, Սիսիանի քաղաքային համայնքի ղեկավար Աղասի Հակոբջանյանի, նույն քաղաքային համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Գրիգորյանի գործով դատական նիստը: Դատարանը որոշեց հիմք ընդունել 3 վկաների նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, քանի որ ոստիկանության տրամադրած տեղեկանքի համաձայն վկաներից 2-ը Հայաստանում չեն, իսկ մեկն էլ խնամքի տակ անչափահաս երեխաներ ունենալու դիմում էր ներկայացրել: Դատարանը նաև որոշեց բավարարել ամբաստանյալ Աշոտ Գրիգորյանի պաշտպանի հայտարարությունը՝ որոշ փաստաթղթեր քրեական գործին կցելու վերաբերյալ, որից հետո սկսեց փաստաթղթերի և ապացույցների հետազոտումը:

Լիլիթ Գևորգյան