Ֆինանսական օգնություն անհայտ կորած զինվորների, սոցիալապես անապահով ընտանիքներին

Spread the love
Ֆինանսական օգնություն անհայտ կորած զինվորների, սոցիալապես անապահով ընտանիքներին

Կապանի քաղաքապետարանը ամփոփելով տարին որոշեց սոցիալական օգնության, բուժման նպատակով կառույցին դիմած քաղաքացիներին աջակցել: Սոցիալական հարցերով հանձնաժողովի եզրակացության հիման վրա անհայտ կորած զինվորների, սոցիալապես անապահով թվով 41 ընտանիքներ ֆինանսական օգնություն ստացան:

Օգնությունն իրականացնելու համար քաղաքապետարանը այս անգամ էլ դիմեց գործընկեր կազմակերոպություներին, հովանավորներին: Ընդհանուր առմամբ 3մլն 680 հազար դրամ:

Ֆինանսական օգնություն անհայտ կորած զինվորների, սոցիալապես անապահով ընտանիքներին

Բնակիչների խոսքով թեև գումարը այնքան էլ մեծ չէ, բայց ինչ որ չափով կօգնի լուծել ֆինանսական խնդիրները: Հանդիպումից հետո շնորհակալական խոսքերից բացի քաղաքացիները դիմում- խնդրանքներով հանդես եկան: Մեկը որդուն աշխատանքի տեղավորելու, մյուսը տանիքը վերանորոգելու հարցերով դիմեցին: Որոշ խնդիրների տեղում լուծում տրվեց, մի քանիսն էլ մերժվեցին:
Համապատասխան գումարը փոխանցվել է Արդշինինվեստբանկ: Քաղաքացիները այն կարող են ստանալ անձնագրերով ներկայանալով մասնաճյուղ:

Լիլիթ Գևորգյան