12 հաշմանդամներ սայլակներ ստացան

Spread the love
12 հաշմանդամներ սայլակներ ստացան

Մարզկենտրոնում էր «Սատար» հաշմանդամների ՀԿ: Կապանում թվով 12 հաշմանդամներ անվճար սայլակներ և հենաշարժողական գործիքներ ստացան: Պատասխանատուների խոսքով սայլակները տրամադրվում են անհարժեշտ բժշկական չափումներ կատարելուց հետո, քանի որ սխալվելու դեպքում դրանք օգտագործողին ոչ թե կօգնեն, այլ կվնասեն:

Գրանցված հաշմանդամների մեջ կային նաև այնպիսինները, ովքեր ոչ մի կերպ տեղաշարժվելու հնարավորություն չունեն և անձամբ ներկայանալ չէին կարող: Կազմակերպության աշախատակիցները օգնությունը հասցրին մինչև տուն:

12 հաշմանդամներ սայլակներ ստացան

Սայլակների տրամադրումը օգնություն է ոչ միայն հաշմանդամի, այլև խնամակալի համար: Արդեն 7 ամիս է ինչ տիկին Ասյան անկողնուն գամաված ամուսնուն է խնամում: Այսպես շարունակվելու դեպքում շուտով ինքս խնամքի կարիք կունենամ, -ասում է կինը:
Ամուսնուն խնամելու համար կնոջը ֆիզիկական օժանդակությունից բացի անհրաժեշտ է նաև սոցիալական օգնություն: Դեղորայք գնելու համար միայն թոշակս բավական չէ,- ասում է խնամակալը,- ակնկալելով աջակցություն:

Հյուրերը այցելեցին նաև Բաղաբուրջի հուշահամալիր: Կազմակերպության աշխատակիցների մի մասը Արցախյան պատերազմի մասնակիցներ են և իրենց պարտքը համարեցին հարգանքի տուրք մատուցել զոհված ընկերների հիշատակին:

Լիլիթ Գևորգյան