Ամանորյա տոպրակներ Դանդիի աշխատակիցների երեխաներին
5 ամյա Մինելնան արդեն նոր տարվան է նախատատրաստվում։ Եղևնին զարդարել է ձմեռ պապիկն էլ նամակ գրել։
Մինչ Միլենայի նամակը տեղ կհասնի հեռավոր Լապլանդիայում բնակվող ձմեռ պապին, նա արդեն ստացել է ամանորյա առաջին նվերը՝ «Դանդի փրիշս մեթալս Կապանը» ընկերության կողմից։
Ամանորյա տոպակների այս խմբաքանակը կամաց-կամաց պակասեց։ Հասցեատերերը արդյունաբերական ձեռնարկության աշխատակիցների երեխաներին էին, ովքեր մայրիկների և հայրիկների հետ այցելում էին ընկերության տեղեկատվական կենտրոն և ստանում իրենց նվերը։
Տոները սարերի ետևում չեն և ավանդույթի համաձայն Դանդին առաջինն է շնորհավորում իր աշխատակիցներին։600-ից ավելի երեխաների համար են այս տարի տոպրակներ պատրաստել։
Տեղեկատվական կենտրոնում տոնական տրամադրություն էր։ Երեխաները նվերները ստանալուց հետո, անհամբերությամբ ցանկանում էին բացել։