47 տարեկան հասակում հանկարծամահ եղավ Գոհար Իսախանյանը

Spread the love
47 տարեկան հասակում հանկարծամահ եղավ Գոհար Իսախանյանը

Կապանի քաղաքապետարանը խոր վշտով հայտնում է. հանկարծամահ եղավ Կապան քաղաքային համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Գոհար Իսախանյանը: Ծնվել է 1967 թվականի հունվարի 10-ին Երևանում:
Աշխատել է մի շարք դպրոցներում և լրատվամիջոցներում: 1996թ եղել է «Արմենպրեսի» Սյունիքի մարզի սեփական թղթակիցը: 2012թ նոյեմբերից՝ Կապան քաղաքային համայնքի ղեկավարի մամուլի քարտուղարն էր: