Ջրի թակարդում հայտնված բնակիչները նորոգում են բնակարանները

Spread the love
Ջրի թակարդում հայտնված բնակիչները նորոգում են բնակարանները

Ջուրն ընկածը կթրջվի, սա առածի դեպքում, իսկ Կապանի Բաղաբերդ թաղամասի համար 17 շենքի բնակիները` ոչ թե իրենք ընկան ջուրն ու թրջվեցին ,այլ ջուրը իրենց իր թակարդը գցեց։ Դավիթ Մկրտչյանը հիմա հանգստությամբ ,իսկ մեկ ամիս առաջ խուճապահար էր ներկայացնում ստեղծված իրավիճակը։ Ւնչպես ասում են` չկա չարք առանց բարիքի, ջրով ողողված բնակարանը ,հիմա նորոգման մեջ է։ Նոր տարին, նոր բնակարանում կդիմավորեն։
Գեղի-Կապան մայր ջրատարի վթարի պատճառով 26 բնակարաններին հասցված վնասները «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ արդեն փոխհատուցել է։ Պատրիկ Լորենն անձամբ է եկել ծանոթանալու ընթացող աշխատանքներին և համոզվելու,որ բնակիչները սկսել են վերականգնել իրենց կացարանները։
Թիվ հինգ մանկապարտեզի փոքրիկները, առայժմ դահլիճում են տեղավորվել։ Ջրի մեջ հայտված խմբասենյակը բառիս բուն իմաստով դեռ ուշքի չի եկել կատարվածից։ Պատերը հազիվ գարնանը չորանան, մանրահատակն էլ` չոր բետոն է. որ ժամանակին այստեղ երեխաների խմբասենյակ է եղել միայն մուտքին փակցված ցուցանակն է հուշում։
Նոյեմբերի 2-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով գույքին հասցված վնասը կազմել է 25 մլն 274 հազ. դրամ, բնակարանների նորոգման համար հաշվարկվել է 32 մլն 260 հազ. դրամ, 5 մեքենայի ու մեկ մեքենայի թափքի վնասը կազմել է 2 մլն 200 հազ. դրամ, իսկ լրացուցիչ ծախսերի չափը` 910 հազ. դրամ է: Խաղահրապարակի, հանգստայն գոտու և բակի վերականգնաման հարցն էլ կլուծվի խոստացավ տնօրենը։
Պատրիկ Լորենը հանդիպեց նաև մարզպետի հետ: Սուրիկ Խաչատրյանը կարևորեց ընկերության հնարավորինս կարճ ժամանակահատվածում ջրատարի վթարից տուժած բնակիչներին օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամությունը։
Սուրիկ Խաչատրյանը «Հայջրմուղկոյուղու» գործունեության 10 տարին լրանալու կապակցությամբ տնօրենին Ակսել Բակունց հուշամեդալով պարգևատրեց։
Հետագայում նման դեպքերից խուսափելու համար ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրով նախատեսվում է քաղաքի ներսում միջանկյալ պոմպակայան կառուցել ջրատարի բարձր ճնշումը կարգավորելու համար:

Ջրի թակարդում հայտնված բնակիչները նորոգում են բնակարանները